Բաքվում բողոքի ակցիա լուսաբանող լրագրողները ոստիկանությունում ծեծի են ենթարկվել

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Բաքվում նախօրերին Ադրբեջանի նախագահականի շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել տարբեր ժամանակներում զոհված ադրբեջանցի զինծառայողների ծնողներն ու պահանջել զոհվածներին «շեհիդի» կարգավիճակ տալ։ Ցուցարարներին հետ մղելիս ոստիկանները ձերբակալել էին ակցիան լուսաբանող լրագրողներ Ֆաթիմա Մովլանլիին, Սևինջ Սադիգովային և Թեյմուր Քերիմովին։ Ավելի ուշ Քերիմովը հայտնել է, որ իրեն ազատ են արձակել, նաև նշել, որ ձեռքի թեթև վիրավորում է ստացել։

Իսկ լրագրողներ Ֆաթիմա Մովլամլիին ու Սևինջ Սադիգովային տարել են ոստիկանական բաժանմունք։ Նրանք ազատ են արձակվել մի քանի ժամ անց։ Լրագրողները տեղական լրատվամիջոցներին պատմել են, որ ծեծի են ենթարկվել ձերբակալումից հետո։

Լրագրողները նշել են, որ սկսել են նկարահանել նախագահականի մոտ տեղի ունեցող ցույցը, երբ իրենց են մոտեցել Պետական անվտանգության հատուկ ծառայության աշխատակիցները և ձերբակալել ՝մեղադրելով կառավարական օբյեկտի նկարահանման համար։ Իրավապահները նաև փորձել են խլել նրանց հեռախոսները։ Կանանց տարել են Բաքվի Սաբայիլի շրջանի ոստիկանության 9-րդ բաժին, Սադիգովային ծեծել են հենց ոստիկանական մեքենան նստելիս, իսկ Մովլանլին ծեծի է ենթարկվել ոստիկանական բաժանմունքում։ Նա պատմել է, որ իրեն ծեծել են՝ հիշեցնելով ոստիկանություն նախորդ այցերը, և նշել, որ արդեն «զզվեցրել է իրենց»։

«Հենց մտա ոստիկանական բաժանմունքի շենք, ինձ հրեցին-գցեցին հատակին։ Երբ ընկա, սկսեցին հարվածել ոտքերով։ Դա սարսափելի էր։ Շատ էին հայհոյում։ Ասում էին, որ ես իրենց զզվեցրել եմ։ Ինձ բարձրացրին և տարան հերթապահ մաս։ Իսկ այնտեղ արդեն ինձ սպասում էր բաժանմունքի ողջ ղեկավարությունը։ Եվ նրանց ներկայությամբ ինձ կրկին սկսեցին նվաստացնել։ Բայց ես էլ այդ վիրավորանքներն անպատասխան չէի թողնում։ Իմ պատասխաններից բորբոքվելով՝ նրանք կրկին ինձ գցեցին հատակին ու սկսեցին ծեծել»,- պատմել է Մովլամլիին։

Այնուհետև լրագրողներին տարել են Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ լրագրողների հետ զրուցել է վարչության պետի տեղակալ Վուգար Ալեքպերովը։ Լրագրողները նշել են, որ պատրաստվում են բողոք ներկայացնել Դատախազություն ծեծի ենթարկման փաստով և ցանկացել են ստանալ ոստիկանության բաժանմունքի տեսագրությունները։ Ալեքպերովը, սակայն, պատասխանել է, որ փողոցային տեսախցիկները «երբեմն չեն աշխատում»։

Նշենք, որ Ադրբեջանի ԶԼՄ-ի մասին նոր աղմկահարույց օրենքի ընդունումից հետո, որն օրեր առաջ ստորագրել է նախագահ Իլհամ Ալիևը, սա լրագրողներին ձերբակալելու և ծեծի ենթարկելու առաջին դեպքն է։ Հավելենք, որ նոր օրենքը սահմանափակում է լրագրողների իրավունքները և պարտադրում գրանցվել միասնական ռեեստրում։ Այն արդեն իսկ դատապարտել են մի շարք երկրներ և միջազգային կառույցներ։

Էմմա Չոբանյան