Պարացետամոլի գետեր. դեղամիջոցներով գետերի աղտոտումը սպառնում է մարդկանց առողջությանը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհի գետերը խիստ աղտոտված են տարբեր դեղամիջոցներով ու այլ դեղագործական արտադրանքով, և դա վտանգ է ներկայացնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդկանց առողջության համար։ Այս մասին են վկայում բրիտանացի գիտնականների կատարած խոշոր հետազոտության արդյունքները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Յորքի համալսարանի կողմից կազմակերպված ծավալուն հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ ամենից հաճախ պարացետամոլի, էպիլեպսիայի և շաքարախտի դեմ դեղամիջոցների, ինչպես նաև նիկոտինի և կոֆեինի հետքեր կարելի է գտնել աշխարհի գետերում:

Ամենաաղտոտված գետերը Պակիստանում, Բոլիվիայում և Եթովպիայում են, ամենաքիչ աղտոտվածը Իսլանդիայի, Նորվեգիայի գետերն են և Ամազոնի ավազանը:

Յորքի համալսարանի հետազոտությունը, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, ամենամեծերից մեկն է ոլորտում՝ 258 գետ 100 երկրներում, հազարից ավելի նմուշառման վայրեր:

Գետերի՝ բուսական և կենդանական աշխարհի համար վտանգավոր կոնցենտրացիաներով դեղերի բաղադրություն, այսպես կոչված, «ակտիվ նյութեր» հայտնաբերվել են ընդգրկված գետերի ավելի քան մեկ քառորդում։ Ամենից հաճախ, ինչպես և կանխատեսվում էր, աղտոտվածությունը հայտնաբերվել է ավելի աղքատ երկրներում, այն վայրերում, որտեղ կոյուղու մաքրումը վատ է, և որտեղ գտնվում են դեղագործական գործարանները:

«Մենք տեսնում ենք դեղագործական նյութերի շատ բարձր կոնցենտրացիա Նիգերիայի և Հարավային Աֆրիկայի գետերում՝ բուժման հարմարությունների բացակայության պատճառով»,- նշել է Բիրմինգեմի համալսարանի հետազոտող Մուհամմեդ Աբդալլան:

Արդյունքում, ըստ նրա, մարդիկ, որոնք չունեն որակյալ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն, առավել վտանգի տակ են:

«Դեղերի դեպքում սովորաբար տեղի է ունենում այն, որ մենք ընդունում ենք այդ քիմիկատները, դրանք ունենում են ցանկալի ազդեցություն մեր օրգանիզմի վրա, և հետո դրանք դուրս են գալիս օրգանիզմից: Եվ հիմա մենք գիտենք, որ նույնիսկ ամենաժամանակակից կոյուղու մաքրման կայանները չեն կարող ամբողջությամբ քայքայել այդ միացությունները, և դրանք հայտնվում են գետերում և լճերում»,- BBC-ին ասել է Ջոն Ուիլքինսոնը, որը ղեկավարել է հետազոտությունը։

Գետերի ջրերում ամենից հաճախ հայտնաբերված երկու դեղամիջոցներն են կարբամազեպինը, որն օգտագործվում է էպիլեպսիայի բուժման համար, և մետֆորմինը, որն օգտագործվում է շաքարախտի բուժման համար: Բացի այդ, պարացետամոլի, կոֆեինի և նիկոտինի բարձր կոնցենտրացիաներն էին տարածված: Աֆրիկայում «առաջատար խմբին» է միացել նաև արտեմիսինինը, որը մալարիայի դեղամիջոցներ է պարունակվում։

Տաթև Ֆռանգյան