Մենք խաղաղությունից ենք խոսում, իսկ մեր թշնամիները բռունցք են թափ տալիս մեզ վրա․ Լոքմագյոզանը՝ Չավուշօղլուի հայտարարության վերաբերյալ

Լուրեր

19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
19.11.2024 | 22:49
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Թրամփը ճանաչելու է ՌԴ-ի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա․ ՀՀ-ն պիտի դիրքավորվի․Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանը պետք է «դասեր քաղի» անցած պատերազմից և օգտագործի խաղաղության ու համագործակցության հնարավորությունը։ Նա, խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից՝ ընդգծել է, որ Ադրբեջանը դժգոհ չէ, հակառակը՝ աջակցում է Անկարայի այս քայլերին:
Factor.am-ը թուրք պաշտոնյայի հայտարարության տոնի, դրա հետևանքների և դրան անհրաժեշտ արձագանքների մասին զրուցել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ։

-Պարո՛ն Լոքմագյոզյան, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանը պետք է դասեր քաղի անցած պատերազմից և օգտագործի խաղաղության ու համագործակցության հնարավորությունը։ Սա հայաստանյան լսարանի մոտ վրդովմունք է առաջացրել․ շատերը համարում են, որ այդպես թուրք պաշտոնյան վիրավորել է մեզ։ Դո՞ւք ինչ կարծիք ունեք այդ հայտարարության վերաբերյալ։

-Մեկ տարուց ավելի է՝ մեզ այնքան են վիրավորել երկու կողմից, որ զարմանում եմ, որ մեր ժողովուրդը դեռ վիրավորվում է։ Առաջին անգամ չէ, որ Թուրքիան մատ է թափ տալիս մեզ վրա։ Չավուշօղլուն էլ, Էրդողանն էլ նման տոնով բազմաթիվ հայտարարություններ են արել։ Շարունակ ասում են, որ «հայերը պետք է խելքներն իրենց գլուխը հավաքեն», «հայերը պետք է դասեր ստանան» և այլն, և այլն։ Էլ չեմ ասում, որ Ալիևն էլ է անընդհատ հոխորտում, ինչ ասես, ասում։ Չավուշօղլուի հայտարարությունն էլ հերթական է, և դա մեր վիճակն է ցույց տալիս։ Մեր վարչապետն էլ է ասում, որ խաղաղության մասին միայն մենք ենք խոսում, նրանք խաղաղության մասին չեն խոսում։ Իսկ խաղաղությունը ամուսնության նման բան է․ դրա համար երկու կողմերն էլ պետք են։ Ինչ-որ մեկի հետ խաղաղ ապրելու համար, նա էլ պետք է խաղաղության կողմնակից լինի։ Ես չեմ հասկանում, թե մենք ինչ քաղաքականություն ենք վարում․ մենք խաղաղությունից ենք խոսում, իսկ մեր թշնամիները մեզ վրա մատ, բռունցք են թափ տալիս և անընդհատ պատերազմից են խոսում։

-Կա կարծիք, որ նման հայտարարություններին հայկական կողմը պետք է դիվանագիտական պատասխան տա, հիմա, օրինակ, չեղարկի փետրվարի 24-ին Վիեննայում նախատեսված հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։

-Շատ բաներ կարելի էր անել։ Այսօր էլ շատ բան կարելի է անել։ Բայց ինչպես արդեն ասացի՝ միայն մենք ենք խաղաղության կողմնակից և միայն մենք ենք ջանքեր թափում դրա ուղղությամբ։ Այս դեպքում, իհարկե, ճիշտ է՝ պետք է կասեցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ գոնե մի բան ասել, մի բան պատասխանել, թեկուզ «մի կծու խոսք ասել»։ Բայց մեր երկրում կարծես ո՛չ արտաքին գործերի նախարարություն կա, ո՛չ վարչապետ, ո՛չ կառավարություն։ Հոխորտանքներին պատասխանող մի անձ կամ կառույց մեր երկրում չկա։
-Մեր իշխանությունների նման քաղաքականության հիմնավորումն այն է, որ եթե տրվենք բոլոր սադրանքներին, սրենք իրավիճակը, կկանգնեցնենք հայ-թուրքական հարաբերություների կարգավորման գործընթացը, նոր պատերազմ կհասունանա, և մենք կհայտնվենք փակուղում։ Ի վերջո, մենք խաղաղության կարիք ունենք։
-Իսկ ի՞նչ գործընթաց կա հիմա։ Ինչպե՞ս կարելի է կոչել մի գործընթաց, որտեղ մի կողմը խաղաղությունից է խոսում, մյուս կողմը՝ պատերազմից։ Մյուս կողմից՝ ի՞նչ է նշանակում՝ հատուկ ներկայացուցիչները բանակցում են հարաբերությունների կարգավորման համար։ Դրա համար հատուկ ներկայացուցիչներ պետք չեն։ Հեծանիվ հնարել պետք չէ։ Աշխարհում գոյություն ունի կարգ․ երկու երկրներ միմյանց հետ շատ պարզ արձանագրություններ են կազմում, որ ցանկանում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել միմյանց հետ, դեսպանատներ բացել։ Այդ դեսպանատները, այնտեղ նշանակված դեսպանները պետք է դիվանագիտական խնդիրները լուծեն, ոչ թե ինչ-որ բանագնացներ։ Աշխարհում նման բան գոյություն չունի։ Միայն արտակարգ իրավիճակներում կարելի է նման բան անել, իսկ սա դիվանագիտական հարաբերություն կոչել չի լինի։ Սա մեր կողմից պարզապես Թուրքիային տրվել է, թշնամու ցանկությունները կատարել է։
-Պարոն Լոքմագյոզյան, Չավուշօղլուն նորից խոսել է այն մասին, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը քննարկում է Ադրբեջանի հետ։ Այս անգամ նա նաև ասել է, որ Ադրբեջանն էլ է նախընտրում, որ իրենք ուղիղ, առանց միջնորդի շփում ունենան Հայաստանի հետ, քանի որ որոշ հարցեր ուղիղ երխոսություն են պահանջում: Դուք ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ՝ մեզ համար ավելի լավ է ուղիղ բանակցե՞լը, թե՞ միջնորդներով։
-Նորմալ պայմաններում, իհարկե, լավ է ուղիղ բանակցելը, բայց այս պայմաններում՝ ոչ։ Որովհետև մենք տեսնում ենք, որ Թուրքիան շտապողականություն է դրսևորում պատերազմից հետո, ցանկանում է՝ ինչ-որ բաներ պոկել, քանի որ տեսնում է, որ այս պահին այստեղ կա մի կառավարություն, ումից կարող է ստանալ այն, ինչ որ ցանկանում է։ Դրա համար խաղի մեջ մտավ նաև Մոսկվան, որ կանխի Թուրքիային։ Պատահական չէ, որ հատուկ ներկայացուցիչների առաջն հանդիպումը Մոսկվայում եղավ։ Բացի այդ՝ Թուրքիան և Ադրբեջանը ինչ-որ նպատակներ ունեն Հայաստանի հետ կապված, և դրանք այս ընթացքում կատարվում են․ ադրբեջանցի զինվորականները մտնում են մեր երկիր՝ որտեղ որ ցանկանում են, անգամ ճանապարհներ, գյուղեր, տներ են գրավում, մարդկանց են առևանգում, իսկ Հայաստանի իշխանությունների կողմից մի խոսք, մի ջանք չկա դա կանգնեցնելու համար։ Ադրբեջանցիները եկել, մեր ճանապարհն են վերցրել, վարչապետն ասում է․ «Ոչի՛նչ, մենք այլ ճանապարհ էլ ունենք»։ Աշխարհի որևէ անկյունում իր երկրի համար աշխատող, նորմալ վարչապետը նման բան կասի՞։
-Չավուշօղլուն խոսել է նաև հնարավորության մասին, որից Հայաստանը պետք է օգտվի։ Ի՞նչ նկատի ունի նա։
-Նրա ասածը սա է՝ հնարավորություն են տալիս, որ Հայաստանը Թուրքիայի ձեռքի տակ, ըստ իրենց մտածելակերպի, լավ ապրի և ոչ թե, ինչպես իրենք սիրում են մեր մասին ասել՝ «սոված սատկի»։ Նրանք իրենց հետ առևտուր անելը ցանկանում են ներկայացնել որպես մեծ հնարավորություն։ «Եկեք, մեր ուզածները տվեք, մեր ձեռքի տակ եղեք, մեր ասածով ամեն ինչ արեք, որ մենք էլ ճանապարհները բացենք»․ դրանք են նրանք ցանկանում ասել։
-Ստեղծված իրավիճակում, ինչպե՞ս պետք է իրան պահի պատերազմում պարտված Հայաստանը։
-Նախ կարող էինք խոսել, թե ինչպես ստացվեց, որ վարչապետի շուրթերով հայտարարված «տարածաշրջանի ամենամարտունակ բանակը» պարտվեց և հիմա էլ, ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չպիտի ընդունենք։ Բայց եկեք խոսենք այն մասին, որ Հայաստանն այսօր էլ շատ բան կարող է անել․ առաջին հերթին չպետք է տրվի թուրքական խաղերին։ Թուրքիա հետ չպետք է խաղաղության, բարիդրացիության լեզվով խոսել, այլ թուրքի հետ պետք է այն լեզվով խոսել, որը նա հասկանում է։ Այսինքն՝ պետք է հոխորտալ, մատ, բռունցք թափ տալ։ Միայն այդ ժամանակ թուրքը կարող է ազդվել և նստել իր տեղը, այլապես նա շարունակելու է առաջ գնալ թե՛ տարածքի առումով, թե քաղաքականության, թե՛ ճնշումների, թե նախապայմանների առումով, նա միշտ փորձելու է ավելի ծանր բեռ դնել մեր ուսերին։

Հռիփսիմե Հովհաննիսյան