Ամերիկացի վերլուծաբանները՝ հայ-թուրքական բանակցությունների մասին

Լուրեր

11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին Շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ-թուրքական կարգավորման բանակցությունների հերթական հանդիպումից առաջ ամերիկացի վերլուծաբանները քննարկում են երկխոսությունն ու դրա հեռանկարները։ Նրանց քննարկումներն ամփոփել է «Ամերիկայի ձայն»-ը։

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդմամբ փետրվարի 8-ին կայացել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի զրույցը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այլ հարցերի հետ մեկտեղ կողմերը քննարկել են «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և լրացուցիչ քայլերը, որոնք Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ աջակցելու այդ ջանքերին»։ Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավովել են նոր հանդիպում անցկացնել փետրվարի 24-ին Վիեննայում:

German Marshall Fund-ի ավագ վերլուծաբան Ջոնաթան Կացը կարևորում է երկխոսությունը՝ շեշտելով՝ վստահության ամրապնդմանը միտված այս քայլերը կարող են հանգեցնել հարաբերությունների բարելավմանը, որը կնպաստի տարածաշրջանում տնտեսական զարգացմանը, քաղաքական կայունությանն ու անվտանգության ապահովմանը:

«Սա չափազանց կարևոր գործընթաց է դրական ազդակներով։ Անհրաժեշտ է խրախուսել այն։ Հեռանկարում նկատելի է Երևանի և Անկարայի ցանկությունը դանդաղորեն առաջ շարժվել փոքր, բայց կարևոր քայլերով»,- ասում է Կացը:

Գործընթացի կարևորությունն ընդգծում է նաև ամերիկացի նախկին դիվանագետ, վերլուծաբան Քենեթ Յալովիցը: Նա հիշեցնում է ավելի քան մեկ տասնամյակ առաջ «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողումն Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Այսօր ունենք այլ իրավիճակ, պնդում է նա՝ ընդգծելով, որ ԼՂ հակամարտությունից հետո մեծացել է Թուրքիայի դերը հարավկովկասյան տարածաշրջանում:

«Հայաստանին այսօր ձեռնտու է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, քանզի ցանկացած զարգացում, որը կարող է օգնել Երևանին որոշակիորեն նվազեցնել կախումը Մոսկվայից, հատկապես պատերազմից հետո, դրական է Հայաստանի համար: Երևանի շահերից է բխում ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը՝ հավասարակշռություն ապահովելու համար»,- գտնում է Յալովիցը:

Հարավային Կովկասը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ազդեցության համար պատմական մրցակցության գոտի է, ասում է նախկին դիվանագետը: Չնայած դրան՝ վերլուծաբանը գտնում է, որ տրանսպորտային ուղիների վերաբացման հարցում Մոսկվայի ու Անկարայի շահերը համընկնում են:

«Ռուսական կողմը ցանկանում է ուղիղ կապ ունենալ Հայաստանի հետ: Խոսքը նաև երկաթուղային կապի վերականգման մասին է, որը կառուցվել էր դեռ խորհրդային տարիներին: Կարծում եմ` Մոսկվան հստակ ցանկանում է դա»,- գտնում է Յալովիցը:

Իր հերթին վերլուծաբան Ջոնաթան Կացը գտնում է, որ Ռուսաստանը հետաքրքված չէ հայ-թուրքական, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմամբ, քանի որ այսպիսով այն կկորցնի իր ազդեցությունը տարածաշրջանում, ներառյալ անվտանգության ոլորտում: Ռուսաստանը դեռևս չի հակադրվում, քանի որ կողմերը դեռևս չեն վստահում միմյանց, իսկ ԼՂ հակամարատությունը շարունակում է մնալ չկարգավորված:

«Կարծում եմ՝ կգա մի պահ, երբ Մոսկվան կանդրադառնա դրան և կասի, որ մենք չենք ցանկանում տեսնել ամբողջական կարգավորում։ Մենք չենք ցանկանում տեսնել Հարավային Կովկասն ամբողջապես ազատ և խաղաղ, առանց ռուսական զորքերի և ազդեցության»,- գտնում է նա:

Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված կացությանն ու դրա ազդեցությանը հայ-թուրքական գործընթացի վրա՝ Ջոնաթեն Կացը գտնում է, որ լարվածության աճի պարագայում այն իր ազդեցությունը կթողնի Թուրքիայի և Հարավային Կովկասի երկրների վրա: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ի դաշնակից պետություն՝ չնայած վերջին տարիների լարված հարաբերություններին: Ակնհայտ է, որ Վաշինգտոնը ցանկանում է Անկարայն տեսնել առաջնային դերում սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցերոմ:

Քենեթ Յալովիցն էլ չի բացառում, որ նախագահ Պուտինը փորձում է ԼՂ վերջին պատերազմի օրինակով ուժի կիրառմամբ հասնել իր նպատակներին: Հավանաբար, նա կարծում է, որ բանակցությունները փակուղու մեջ են, իսկ ժամանակը աշխատում է իր դեմ, քանի որ Ուկրաինան ավելի է մերձենում Արևմուտքի հետ, գտնում է Յալովիցը: Վերլուծաբանի կարծիքով, Մոսկվան ընտրել է այս պահը՝ կարծելով, որ Արևմուտքը պառակտված է և թուլացած, սակայն հարձակման մասին վերջնական որոշում, ըստ նրա, դեռևս ընդունված չէ: