Հայաստանում ուսուցչի «սով» է սպասվում․ դիմորդների և մանկավարժության միջև «քիմիա» չկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Հայաստանում ամեն տարի շուրջ 21 հազար շրջանավարտներից մանկավարժ դառնալու համար դիմում է ընդամենը 500-ը։ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին օրերս հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

2021-22 ուսումնական տարում Հայաստանի պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ) ֆիզիկա մասնագիտության գծով ընդունվել է 3, քիմիա՝ 2, կենսաբանություն՝ 8 դիմորդ, մինչդեռ, օրինակ, հոգեբանություն մասնագիտության գծով՝ 124 հոգի։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի համոզմամբ՝ որպեսզի բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրություն առաջանա, հարկավոր է բարելավել դասարանների լաբորատորիաները, վերանայել դասագրքերը՝ դրանք դարձնելով ավելի գրավիչ։

Երևանի թիվ 114 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Լուսյա Շահբազյանն էլ այն համոզմանն է, որ քանի դեռ մանկավարժի աշխատավարձը չի բարձրացել, այդ մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը չի մեծանա։

«Նախկինում մանկավարժի աշխատանքը գնահատվում էր, քանի որ ուսուցիչները ստանում էին բարձր աշխատավարձ, վայելում էին հարգանք, այսօր պատկերը բոլորովին այլ է»,- ասում է նա։

ՀՊՄՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանը հիշում է խորհրդային տարիների փորձը։ Նրա խոսքով՝ կար մի շրջան, երբ նվազել էր հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ, և պետությունը կարծես թե գտավ այն վերականգնելու ելքը։

«Այդ տարիներին ռեյտինգավորեցին իրենց ենթակայության տակ գտնվող դպրոցները, և դրանց շրջանավարտների շրջանում ընդունելությունը բուհ կազմակերպվում էր հարցազրույցի միջոցով։ Առաջարկում եմ օրենքի սահմաններում Մանկավարժականի ընդունելության քննությունները տարանջատել ընդհանուր քննություններից»,- նշում է Դեմիրխանյանը։

Սերոբ Խաչատրյանը շեշտում է՝ այն աշակերտները, որոնք լավ են տիրապետում բնագիտական առարկաներին, մեծ մասամբ ընտրում են ավելի խոստումնալից ոլորտ, քան մանկավարժությունն է, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաները։

Հայաստանում ուսուցիչների գրեթե կեսը 50 տարեկանն անց է․ սա նշանակում է՝ առաջիկա տասնամյակում ուսուցչական կազմի համալրման անհրաժեշտությունը գնալով սրվելու է, այնինչ ներկայիս պատկերն այդ առումով առանձնապես հույս չի ներշնչում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան