Կռիվ է գնում ավտորիտարիզմի և ժողովրդավարության մեջ․ ՌԴ-ն չի՛ ուզում ՀՀ-ն դեմոկրատ լինի՝ պիտի կողմնորոշվենք․ Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի հետ

-Խոսելու ենք պատերազմի և խաղաղության թեմայից, նաև ժողովրդավարության և անվտանգության կեղծ հակադրումից: Հիշեցնեմ՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների մասին ԵԽԽՎ վերջին բանաձևում նշվում է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում տեղի է ունեցել ժողովրդավարության զարգացում, բարձր է գնահատվում, որ չնայած հետպատերազմական իրավիճակին՝ արտահերթ ընտրությունները ժողովրդավարական էին, և արդյունքում ընդդիմությունը գնաց խորհրդարան: Դուք ի՞նչ կարող եք ասել՝ ի՞նչն է այսօր Հայաստանում խանգարում ժողովրդավարական կարգին:

-Շատ եմ կարևորում ԵԽԽՎ բանաձևը: Այդ բանաձևը պետք է դիտարկենք մի քանի հարթության մեջ: Առաջին հարթություն՝  շատ ողջունելի է և ուրախացնում է այն, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետությունը համարում են ժողովրդավար երկրների ակումբի անդամ, ինչը շատ դրական է, և կարծում եմ՝ ԵԽԽՎ այս քայլը պետք է խրախուսի մեր իշխանություններին՝ ավելի շատ ջանքեր գործադրել երկրում ժողովրդավարական իստիտուտները զարգացնելու ուղղությամբ: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ 2018թ. գործընթացների ժամանակ այն հույսերը, որն ունեինք ժողովրդավարության առումով, չեն արդարանում․ մենք գրանցում ենք ժողովրդավարության ինդեքսի նվազում: Այսինքն, մի կողմից՝ պետք է ուրախ լինենք, որ ճանաչվում է Հայաստանի ժողովրդավարության փաստը, մյուս կողմից՝ ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ դեռ շատ-շատ անելիք ունենք:

-Պարո՛ն Խաչատրյան, հատկապես պատերազմից հետո որոշ ուժեր ծայրահեղական քայլեր էին ձեռնարկում, փողոցներ փակում, թիրախավորում էին ժողովրդավարությունը՝ այն որպես պատերազմի պատճառ համարելով: Ձեր ձևակերպմամբ՝ ովքե՞ր են Հայաստանի դեռևս թույլ, կայացման կարիք ունեցող ժողովրդավարության թշնամիները: Ո՞ր ուժերին է ձեռնտու, որ Հայաստանը չլինի ժողովրդավարական պետություն, այլ լինի տարածք, որտեղ ժողովուրդը չունի ձայնի իրավունք և այլն:

-Ես չէի ուզենա հարցը դիտարկել պարզունակ հարթության մեջ։ Իրականում ակնհայտ է, որ հետխորհրդային տարածաշրջանում, որի վերահսկողությունը փորձում է պահել Ռուսաստանը՝ գործադրելով բոլոր հնարավոր և անհնարին ջանքերը, շատ քիչ երկրներ են փորձել պահպանել ժողովրդավարությունը: Ժողովրդավարությունը պահպանելը շատ դեպքերում մեծ արժեք է ունեցել:

-Նկատի ունեք, որ մեծ գի՞ն են վճարել դրա դիմաց:

-Այո՛, այդ վճարած գինը, օրինակ, Վրաստանի համար եղել է Հարավային Օսիան, Աբխազիան, Ուկրաինայի համար՝ Ղրիմը, հիմա Դոնբասի մասին է խոսվում, այսինքն՝ եթե փորձենք մաթեմատիկական հավասարման մեջ նայել, ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանությունները շահագրգռված չեն, որ հետխորհրդային տարածաշրջանի երկրներում հաղթեն ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքները:

-Ասացիք՝ շահագրգռված չեն, բայց դա մեղմ է ասված. ԱՊՀ ԱԱԾ տնօրենների հավաքում Պուտինը, նրա ենթականերն ասում էին, որ պայքարելու են ժողովրդավարության դեմ:

-Այո՛: Ուստի այդ երկրներում 5-րդ շարասյուն կոչվածները, որոնք վայելում են ռուսական իշխանությունների աջակցությունը, ակնհայտորեն բոլոր ջանքերը գործադրում են՝ ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների արժեզրկման համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան