Զինծառայության ժամկետի կրճատում, զենքի ձեռքբերումներ․ բառերի արտաքին փայլն ու խորքի խնդիրները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․ շտապօգնությունը խուց է մտել ժամը 08։13-ին
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020 թվականին պատերազմում պարտությունից հետո իշխանությունները սկսել էին խոսել բանակի վերափոխման և արդիականացման մասին։ Իրար հաջորդելով ՊՆ ղեկավարի պաշտոնին նշանակված Վաղարշակ Հարությունյանը, Արշակ Կարապետյանը, հիմա էլ՝ Սուրեն Պապիկյանը, սակայն, հրաժարվում են մանրամասներ հայտնել այդ ծրագրերի մասին։ Նույնն անում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես մեր և անձամբ իմ՝ նախկինում թույլ տրված սխալը չեմ կրկնի։ Ես հրաժարվում եմ հրապարակային քննարկել զինված ուժերի հետ կապված որևէ հարց»,- դեկտեմբերյան ասուլիսին նշեց Փաշինյանը։

Զինված ուժերի կազմավորման օրվա իր ուղերձում, սակայն, Փաշինյանը հիշատակեց բանակի սկզբունքային վերափոխում նշանակող հետևյալ միտքը՝ Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ: Ընդ որում՝ սա միայն ուղերձի միտք չէ, այն ներառված է Կառավարության 5-ամյա գործունեության միջոցառումների ծրագրում։

«Կավելանա պայմանագրային արհեստավարժ զինվորական ծառայության մեջ գտնվող անձնակազմի քանակը, կկրճատվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տևողությունը»,- նշվում է այդ ծրագրում։

Այս ամենը հեռավոր մի բան չէ․ Կառավարությունը նախատեսում է դրա վերաբերյալ օրենսդրական փաթեթը ներկայացնել արդեն այս հունիսին։ Դրա նպատակը, ըստ Կառավարության փաստաթղթի, արհեստավարժ՝ պրոֆեսիոնալ զինվորական ծառայության համակարգի ընդլայնումն է։

Պահեստազորի սպա, «Հայրենիքի Վահան» պահեստազորի սպաների միության անդամ Սամվել Պարզյանը բացատրում է պրոֆեսիոնալ բանակի խնդիրները։

«Եթե պրոֆեսիոնալ բանակ է լինելու, ապա մնացած քաղաքացիների ռազմական պատրաստությունը, պահեստազորի պատրաստությունը ո՞նց է կազմակերպվելու, ի՞նչ հիմքով է կազմակերպվելու։ Այդ պատճառով էլ ինձ համար միանշանակ չէ այդ ասածները։ Եվ ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ նկատի ունեն։ Եթե նկատի ունեն այն իրավիճակը, որ հիմա է՝ պայմանագրային զինծառայություն, ապա դա ոչ մի դրական արդյունք չի տալու։ Ըստ իս՝ ավելի բացասական է լինելու»,- նշում է Պարզյանը։

Հիմա Կառավարության ընթացիկ ծրագիրը նախատեսում է նաև զինված ուժերի ընդհանուր կառուցվածքային փոփոխություններ, որոնց հիման վրա էլ նախատեսվում է իրականացնել զինված ուժերի ստորաբաժանումների համալրում սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով։ը

Զինված ուժերին զենքի մատակարարումները նույնպես հիմա մնում են գաղտնիության քողի հետևում։ Օգոստոսին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Մոսկվա այցից հետո խոսել էր Ռուսաստանից զենք գնելու մասին։

«Ունենք լիովին աջակցություն։ Կարող եմ ասել, որ «չէ» բառը չեմ լսել այստեղ, և գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ։ Մենք պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, նոր սպառազինություն։ Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց»,- նշել էր Կարապետյանը։

Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարելու մասին առայժմ մեկ դեպք է հանրայնացվել․ ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան