Վաշինգտոնը գրավոր նամակ է ուղարկել Մոսկվա

Լուրեր

21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:20
Որքան որ հասկացել եմ` զինվորները պատժվելու հետևանքով չէին դրսում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան վարչակազմը Ռուսաստանին գրավոր պատասխան է ուղարկել եվրոպական անվտանգության ոլորտում նրա առաջարկների շուրջ։ Այդ փաստաթղթի բովանդակությունը չի բացահայտվում, ինչպես ասել է Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը, գաղտնի բանակցությունների համար տարածք խնայելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Բլինքենի խոսքով՝ Մոսկվային հանձնված նամակը բանակցային ֆորմալ փաստաթուղթ է և կոնկրետ առաջարկ չէ, սակայն այն ուրվագծում է ստեղծված ճգնաժամի լուծման ճանապարհը, եթե Ռուսաստանը ցանկանա հետևել դրան։

Ինչպես ասել է Բլինքենը, փաստաթուղթը պարունակում է ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և գործընկերների մտահոգությունների ցանկը Ռուսաստանի անվտանգությունը խաթարող գործողությունների վերաբերյալ, Ռուսաստանի կողմից արտահայտված մտահոգությունների «սկզբունքային և պրագմատիկ» գնահատական, ինչպես նաև Միացյալ Նահանգների կողմից պատասխան առաջարկներ այն ոլորտներում, որոնցում, ինչպես կարծում են Վաշինգտոնում, երկու կողմերն էլ կարող են ընդհանուր հայտարարի գալ:

Պատասխանում հստակ նշվում են այն հիմնարար սկզբունքները, որոնք Միացյալ Նահանգները մտադիր է պաշտպանել՝ ներառյալ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև պետությունների իրավունքը՝ ինքնուրույն որոշելու, թե որ դաշինքներին և պայմանագրերին են միանում իրենց անվտանգությունն ապահովելու համար, հայտարարել է պետքարտուղարության ղեկավարը։

«Մենք նաև նշել ենք այն ոլորտները, որտեղ, կարծում ենք, որ կարող են միասին ամրացնել անվտանգությունը բոլոր կողմերի համար, այդ թվում նաև Ռուսաստանի համար՝ հիմնվելով իր կողմից ներկայացված մտահոգությունների վրա»,-ասել է Բլինքենը՝ հավելելով, որ մի շարք ոլորտների վերաբերյալ ԱՄՆ առաջարկները թույլ կտան հասնել իրական փոփոխությունների, եթե դրանց հետևեն փոխադարձության սկզբունքով ու լավ մտադրություններով։

Խնդրանքին՝ մեկնաբանել նախագահ Բայդենի՝ Վլադիմիր Պուտինի դեմ անձնական պատժամիջոցների հնարավորության մասին հայտաարությունը, եթե դիվանագիտական ջանքերը ձախողվեն, Բլինքենն ասել է, որ ոչ մի տարբերակ չի բացառվում:

«Քայլերը, որոնք մենք վճռականորեն կձեռնարկենք միասին, կկենտրոնանան այն բաների վրա, որոնք նախագահ Պուտինը խորապես գնահատում է, այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսական և ֆինանսական գործունեությունը, տեխնոլոգիաները զարգացնելու նրա կարողությունը այն ոլորտներում, որոնք ամենակարևորն են նրա համար, ինչպիսիք են պաշտպանությունը կամ բարձր տեխնոլոգիաները բոլոր տարբերակները բաց են, ասելիքս միայն դա է»:

 

Տաթև Ֆռանգյան