Ուկրաինան Գերմանիայից ռազմանավեր և ՀՕՊ համակարգեր է խնդրում

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Ուկրաինան չի ցանկանում համակերպվել Կիևին զենք մատակարարելու՝ Գերմանիայի մերժման հետ։ Բեռլինում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը նույնիսկ նշել է զենքի կոնկրետ տեսակներ, որոնք իր երկիրը կցանկանար ստանալ Գերմանիայից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Առաջին հերթին, մենք խոսում ենք ռազմանավերի մասին՝ աշխարհում լավագույններից մի քանիսը, որոնք մեզ շտապ անհրաժեշտ են՝ արդյունավետորեն պաշտպանելու Սև և Ազովի ծովերի երկար ափերը»,- ասել է նա dpa-ին տված հարցազրույցում:

Մելնիկի խոսքով, իր երկրին հրատապ անհրաժեշտ են նաև ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք, ինչպես նշել է նա, արտադրվում են գերմանական պաշտպանական ձեռնարկությունների կողմից։

Ուկրաինան երկար տարիներ զենքի մատակարարումներ է փնտրում Գերմանիայից՝ ռուսական հնարավոր ներխուժումից պաշտպանվելու համար, բայց առայժմ՝ անհաջող։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախօրեին հերթական անգամ մերժել է Կիևի խնդրանքը՝ ընդգծելով, որ Գերմանիան երկար տարիներ վարում է հավասարակշռված ռազմավարություն՝ բացառելով մահաբեր զենքի արտահանումը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքը հունվարի 17-ին Կիև կատարած այցի ժամանակ նույնպես մերժել է Ուկրաինայի պահանջները։

Տաթև Ֆռանգյան