Օդապարիկով թռիչք -35 աստիճան ցրտին Արագածի վրայով․ հայ օդագնացը պատրաստվում է համաշխարհային ռեկորդի

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայ օդագնացները հունվարի 17-ի վաղ առավոտյան առաջին անգամ Արագածի վրայով թռիչք են իրականացրել օդապարիկով․ -35 աստիճան ցրտին և 6100 մետր բարձրության վրա օդագնաց Նաիրի Բարսեղյանը և նրա գործընկեր Սերգեյ Բաժենովը, իրենց երթուղին սկսելով Գյումրիից, անցել են Հայաստանի ամենաբարձր լեռան վրայով։

Նաիրի Բարսեղյանը Factor.am-ին պատմել է, թե ինչով և ինչու էր բացառիկ այս թռիչքը, ինչ զբոսաշրջային պոտենցիալ կարող է բացահայտել ու, թե ինչպես է պատրաստվում համաշխարհային նոր ռեկորդ սահմանել։

«Այո՛, այսօրվա թռիչքը բացառիկ էր, առաջին անգամ էր օդապարիկով Արագած լեռան վրայով թռիչք իրականացվում և շատ կարևոր է, որ հենց գագաթների վրայով անցանք մենք, այլ ոչ՝ կողքերով։ Նպատակը հենց դա էր։ Սկսել ենք Գյումրիի Վարդանանց հրապարակից՝ Արագածի գաղաթներով անցնելով 40 կմ։

Նախատեսել էինք բարձրությունը մինչև 5000 մետր, բայց եղանակային պայմաններն ու իրավիճակը մեզ թույլ տվեց բարձրանալ մինչև 6100 մետր»,-ասում է Նաիրի Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ այս բարձրության վրա օդապարիկի օդագնացի հանդերձանքին մեկ այլ պարագա էլ է գումարվել․ թռիչքի ժամանակ օգտագործվել է թթվածին՝ խուսափելու բարձրության պատճառով առաջացող թթվածնային քաղցից։

Այս թռիչքը տևել է մոտ 7 ժամ, բայց, Նաիրիի խոսքով, առաջիկա մեկ ամսվա ընթացքում իրենք իրականացնելու են համաշխարհային ռեկորդ սահմանելու նոր փորձ․ խոսքն օդապարիկով մոտ 35-ժամանոց թռիչքի մասին է։

«Այս պահի դրությամբ աշխարհի ռեկորդը 32 ժամ 12 րոպեն է, մենք պլանավորում ենք մինչև 35 ժամ։ Դրա համար պետք է մաքսիմալ ցուրտ եղանակ․ հիմա մենք դիտարկում ենք -30-35-ից աստիճան։ Հուսով եմ՝ մինչև փետրվարի 20-ը մենք կկարողանանք այդ թռիչքն իրականացնել ու պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կդառնա ավիացիոն սպորտաձևերի մեջ ռեկորդակիր երկիր»,-ասում է նա։

Այսօրվա թռիչքի մասին խոսելով՝ Նաիրին մանրամասնում է․ իրենք արդեն մի քանի նկար են հրապարակել ժամեր առաջ իրականացված թռիչքից ու ունեն արձագանքներ աշխարհի տարբեր անկյուններից։

«Լուսանկարները լիքը մարդ են կանչելու Հայաստան։ Աշխարհի տարբեր երկրներից Բրազիլիայից մինչև Նոր Զելանդիա, մարդիկ հետաքրքրված են, որովհետև ոչ ոք չի պատկերացնում, որ դա կարող է այդքան գեղեցիկ լինել։ Ես ինքս էլ պատկերացնում էի, որ գեղեցիկ է լինելու, բայց որ այսքան՝ չէ»,- ասում է նա՝ հույս հայտնելով, որ առաջիկա տարիներին այս թռիչքները կիրականացնեն ոչ թե մեկ օդապարիկով, այլ փառատոնի ֆորմատով և Արագածի գագաթով կթռչեն բազմաթիվ օդապարիկներ։

Անահիտ Հակոբյան