Նարգիլեով տղաներ՝ դպրոցի բակում, յուրացման կասկած․ նախկին տնօրենն ուզում է հետ գալ, ուսուցիչները դեմ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
Բոլորը

Ապօրինություններ, գումարների շորթում, սպառնալիքներ և հայհոյանքներ. այս ամենն ուսուցիչները վերագրում են Երևանի թիվ 163 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Նարինե Վարդերեսյանին։ Նա, սակայն, չի ընդունում այս մեղադրանքները:

Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ նախկին տնօրենը կասկածվում է իր պաշտոնավարման ժամանակ որդուն և ընկերներին որպես պահակ աշխատանքի ընդունելու, ինչպես նաև բանվոր-հավաքարարի և ուսուցչի օգնականի ձևական հաստիքներ պահելու մեջ։ Նարինե Վարդերեսյանին կասկածում են նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով ուսուցիչներից պարգևավճարները հավաքելու, աշակերտներին երթուղայինով դպրոց տեղափոխելու և վերանորոգում կատարելու պատրվակով շուրջ երեք տարի 38 ուսուցիչներից և աշակերտների ծնողներից ամսական 5000-ական դրամ հավաքելու մեջ:

Եվ չնայած մանկավարժների մի մասի բողոքին՝ Նարինե Վարդերեսյանը, որը մեկ տարի է՝ դպրոց մուտք չունի, մտադիր է մասնակցել տնօրենի ընտրության հերթական մրցույթին․ ասում է՝ ուսուցիչների շարժումն ուղղորդված է, իսկ իրեն ոստիկանությունից չեն կանչել, ավելին՝ ինքն է ուզում դատական հայց ներկայացնել այն մանկավարժների դեմ, որոնք, իր բնութագրմամբ, արատավորել են իր անունը:

Նախկին տնօրենը պնդում է՝ երբ ինքը նոր էր նշանակվել տնօրենի պաշտոնում՝ դեռևս 2016-ից, դպրոցը 21 միլիոնի պարտք ուներ, որը մարվել է: Նարինե Վարդերեսյանի խոսքով՝ ուսուցիչներն ու ծնողներն ինքնակամ են գումարով օգնել դպրոցին, պարտադրաբար ոչինչ չի եղել, ընդ որում՝ ոչ բոլորն են մասնակցել դրամահավաքին․ շուրջ 12-15 հոգի՝ 2 տարվա կտրվածքով: Նախկին տնօրենը հայտարարում է, որ պաշտոնավարման ընթացքում դիմել է գործընկերների ու բարերարների օգնությանը, հաճախ էլ սեփական գրպանից է դպրոցի համար ներդրումներ կատարել, օրինակ՝ լուծելով տրանսպորտի հարցը:

Ինչ վերաբերում է որդուն և նրա ընկերներին աշխատանքի ընդունելուն, Նարինե Վարդերեսյանը պնդում է՝ նախկին աշխատակիցներն անբարեխիղճ են եղել, իսկ որդուն և ընկերներին նրանց փոխարեն աշխատանքի ընդունելն օրենքի խախտումով չի եղել:

Իսկ ահա ուսուցիչները լրիվ այլ պատկեր են ներկայացնում՝ պնդելով՝ նախկին տնօրենի որդին էր դպրոցը վերածել զվարճանքների վայրի, ընկերներին հաճախակի բերում էր դպրոց, նաև՝ տնօրենի սենյակ, որտեղ նույնիսկ ֆոտոսեսիաներ էին կազմակերպում։ Լուսանկարները նախկին տնօրենի որդին անգամ սոցկայքերում է հրապարակել։

Չնայած դպրոցի նախկին տնօրենի պնդումներին, թե ապօրինություններ թույլ չի տվել, կա հարուցված քրեական գործ։

ՀՀ Քննչական կոմիտեից Factor TV-ին փոխանցեցին, որ գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով, այն է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում, սակայն Նարինե Վարդերեսյանն այս պահին կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։

Դպրոցի տնօրենի չորրորդ ընտրությունը հունվարի 4-ին էր, սակայն հերթական անգամ տնօրեն չընտրվեց: Առաջադրված թեկնածուների ցանկում էին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Դանիելյանը, նախկին տնօրեն Նարինե Վարդերեսյանը և Հասմիկ Օհանյանը։ Կառավարման խորհուրդը 4 ձայն տվել է Անի Դանիելյանին և 2-ական ձայն՝ Նարինե Վարդերեսյանին ու Հասմիկ Օհանյանին, խորհրդից 1 հոգի չի ներկայացել ընտրությանը։ Բայց քանի որ դպրոցի տնօրենն ընտրվում է 6 կողմ ձայնով, ընտրությունը կրկին տապալվել է։

Լիազոր մարմնից՝ Երևանի քաղաապետարանից Factor TV-ին տեղեկացրին, որ գործող կառավարման խորհուրդը որևէ կերպ ունակ չէ խնդիրը հանգուցալուծել, աշխատում է անարդյունավետ, ուստի իրենք մտադիր են ցրել կառավարման հին խորհուրդն ու ձևավորել նորը: Հենց նոր խորհուրդն էլ կընտրի դպրոցի տնօրենին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան