Քոչարյանին բանտախուց պիտի տաներ Մարտի 1-ի գործը, բերեց ԱԺ․ իշխանությունը սնվում է այդ ընդդիմությամբ․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Արմեն Խաչատրյանի հետ

-Պարո՛ն Խաչատրյան, ՀԱՊԿ-ը նախագահող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու որոշումը քննարկվում է նաև «Մարտի 1»-ի համատեքստում։ Հատկապես երկրորդ նախագահի կողմնակիցներն են հարց տալիս, այդ ինչպե՞ս եք պնդում, որ Ռոբերտ Քոչարյանին չէ՛ր կարելի բանակը ներգրավել 2008-ի իրադարձություններին, եթե հենց Նիկոլ Փաշինյանն է որոշում կայացնում ժողովրդական ընդվզման դեմ զորք ուղարկել։ Դուք ինչպե՞ս եք պատասխանում այս հարցին։

-Հենց այդ մտքով իրենք իրենց մատնում են, որ իրենց խնդիրը իշխանության պահպանումն է եղել։ Քանի որ ես մասնակցել եմ «Մարտի 1»-ի դեպքերին, կան դետալներ, որոնց կիրառումը ստանդարտ է։ Նմանություններին չեմ ուզում անդրադառնալ, խոսենք գլխավոր տարբերությունից։ Ռոբերտ Քոչարյանի շրջանակը, իսկ եթե ավելի լայնացնենք՝ 2008-ին իշխանություն հանձնողների և ընդունողների շրջանակը մոռանում են շատ կարևոր մի բանի մասին, թե ինչի մասին էր 2008 թվականը։ Այն խայտառակ ընտրակեղծիքներով անցկացված ընտրություններում քվեի պաշտպանության մասին էր։ Եթե հավատանք ղազախական պաշտոնական տեղեկատվությանը, մի դեպքում գործ ունենք խաղաղ ցուցարարների հետ, մյուս կողմից, ըստ նրանց՝ արտաքին ուժերի կազմակերպած զինված ազդեցության հետ գործ ունենք։ Եթե մենք Ղազախստանում տեսանք փոխհրաձգություն, ապա 2008-ի մարտի 1-ի առավոտյան մենք տեսանք, որ ցուցարարներից ոչ մեկի մոտ բռնություն գործադրելու որևէ մտադրություն չի եղել։ Չեն եղել նաև այդպիսի դեպքեր․ Ազատության հրապարակում 9 օր շարունակ հավաքվում էին գրեթե 50 հազար ցուցարարներ, և ընթացքում չի կոտրվել որևէ պատուհան։ Ես կասեի՝ չի կոտրվել անգամ ծառի ճյուղ։

-Երևանում խանութների թալան էլ է եղել․․․ և ղազախական ու «Մարտի 1»-ի դեպքերը նույնացվում են, թե դա անկարգությունների նույն տեսակն էր, և ըստ ընդդիմախոսների՝ եթե ՀՀ-ի այսօրվա իշխանությունը զորք է ուղարկում Ղազախստան՝ ցուցարարներին ճնշելու նպատակին ծառայելու, ինչո՞ւ չէր կարելի անել նույնը 2008-ին ՀՀ-ում։

-Եթե մենք կոնտեքստից կտրենք և նայենք միայն ապակին կոտրելն ու խանութ մտնելը զուտ, մենք չենք ստանա օբյեկտիվ պատկեր։ Ճիշտ է՝ շատ չի անցել, ընդամենը մեկ տասնամյակ, բայց խոսքի դեմագոգները, խոսքի այլանդակողները կեղծում են մեր պատմությունը։ Չի՛ կարելի կեղծել պատմությունը, որովհետև դա բումերանգի պես խփելու է ճակատիդ։ Ինը օր ՀՀ քաղաքացիները խաղաղ ցույց են իրականացրել Ազատության հրապարակում, տասներորդ օրվա առավոտյան ուժի գործադրմամբ փորձել են ցույցը ցրել։ Ո՛չ միայն ցույցը ցրեցին, այլև ծեծեցին ցուցարարներին։ Ընդ որում՝ քար, փայտ է օգտագործվել ոչ թե ոստիկանակական հարկադրանքի միջոցներ։ Հետո ջարդված ժողովուրդը փորձել է պաշտպանվել՝ հավաքվելով եվրոպական դեսպանատների մոտ։ Ընդ որում՝ ցույցը խաղաղ է եղել։ Մարտի 1-ի առավոտից մինչև երեկո, թեև հարձակումներ են կատարվել ցուցարարների վրա, բայց ցույցը կրել է խաղաղ բնույթ։

-Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն է այսպիսի հարց տվել լրագրողների հետ զրույցում․ «Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, հայտատարում է, որ Հայաստանում կարելի է կազմակերպել զինված խռովությունները, ինչն իր կողմից արվեց 2008-ի մարտի 1-ին, բայց Ղազախստանում չի կարելի, դե հիմա եկեք տրամաբանությունը հասկացեք, միայն իրավաբանական․․․»։ Դուք հասկացե՞լ եք տրամաբանությունը։

-Իմ ասած տրամաբանության մեջ է․ այն պարագայում, երբ 2008 թվականին չեք գտնի մեկ անձի, որը դատապարտվել է ՀՀ Քր․ օրենսգրքի 316-րդ հոդվածով կամ 225-րդ հոդվածով, չեք գտնի մեկ անձի, որ դատապարտվել է զենք կրելու կամ կիրառելու հոդվածով։

-Այդ դեպքում՝ ինչո՞վ եք պայմանավորում «Մարտի 1»-ի գործի գրեթե փակված լինելը։ 2020-ի ընտրություններից ամիսներ առաջ ընդամենը վերացվեց Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հոդվածը՝ ՍԴ-ն էր որոշում կայացրել։ Դա թույլ տվեց Քոչարյանին հանդես գալ որպես ընդդիմության առաջնորդ և այսօր խորհրդարանում պատկառելի ուժի ղեկավար է։ Դա քաղաքակա՞ն որոշում էր՝ «Մարտի 1» -ի գործը ջրել և Քոչարյանին վերադարձնել քաղաքականություն։

-Գործ ունենք քաղաքական սիմբիոզի հետ։ Իշխանությունը սնվում է այս ընդդիմության գոյությամբ, իսկ էս ընդդիմությունը կա ինքնաբերաբար, քանի որ ձեռնտու է իր գոյությունը։ Այլ տրամաբանություն չկա։ Օրենքով չպիտի՛ Ռոբերտ Քոչարյան լիներ, որովհետև երբ նրան տանում էին կալանքի, նրա հետևից ակցիա անելու գալիս էր 20-30-50 մարդ, ու նա երկրորդ ուժն ունի։ Այսինքն՝ պետք էր լինել «տաղանդավոր» շխանություն՝ Ռոբերտ Քոչարյանին Պառլամենտ բերելու և երկրորդ մեծաքանակ ֆրակցիայի տերը դարձնելու համար։ «Մարտի 1»-ի գործը, որ պետք է Ռոբերտ Քոչարյանին տաներ բանտախուց, բերեց Պառլամենտ։ Այդ անգործության, անճարության հետևանք էր այս ողջ պրոցեսը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան