Խայտառակ պարտությունը ծանր փորձություն էր՝ կախումը Կրեմլից մեծացավ․ ՀՀ-ն պիտի գործակցի ժողովրդավարական պետությունների հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

-Պարո՛ն Սաքունց, ամփոփենք 2021-ը. Ձեր դիտանկյունից՝ Հայաստանն արդյո՞ք ունեցավ առաջընթաց ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավական պետության սկզբունքների առումով, թե՞ 2021-ը հետընթացի տարի էր: Օրինակ՝ ընդդիմությունն անգամ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի կառավարման հետ է համեմատում Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը՝ վկայակոչելով, որ բռնաճնշումներ եղան հատկապես համայնքապետերի նկատմամբ: Իշխանությունները հակադարձում են՝ նշելով, որ իրենք ընտրել են ժողովրդավարության ուղին, կայացնում են ինստիտուտներ, և որ Հայաստանը երբեք այսքան ազատ չի եղել: Ո՞րն է Ձեր գնահատականը:

-Դժվար է այդ ամբողջն ամփոփել․․․ Մի քանի նկատառում նշեմ. հղում եք կատարում ԱԺ-ում ներկայացված ընդդիմության գնահատականներին, ես զերծ կմնայի այդ գնահատականերից, որովհետև ժողովրդավարությունը և այդ նորաբույծ ընդդիմությունը, որը ժամանակին երկար տարիներ իշխանություն է եղել, իրարից շատ հեռու հասկացություններ են, այսինքն՝ ով-ով, բայց հաստատ իրենք չէ, որ ժողովրդավարության մասին որևէ գաղափար ասեն կամ գնահատական պետք է տան:

-Իսկ իշխանությունը տեղիք չի՞ տալիս, որ նրանք այդ գնահատականն են տալիս:

-Իշխանության վարքագծի և, ընդհանրապես, 2021-ի հետ կապված քաղհասարակության հարցադրումները բոլորովին այլ են: Նախ՝ արձանագրենք, որ 2021-ը հետպատերազմյան ժամանակաշրջան էր, և կար մտավախություն, որ պատերազմի հետևանքներն իրենց ազդեցություն,ը կունենա և՛ քաղաքականության, և՛ ընդհանրապես մթնոլորտի վրա: Հիշեցնեմ, որ առաջին ղարաբաղյան պատերազմից հետո, երբ հրադարար կնքվեց 1994թ. մայիսի 12-ին, հետպատերազմական ժամանակաշրջանը բոլորովին գոհացուցիչ չէր, հիշենք՝ փակվեցին կուսակցություններ, լրատվամիջոցներ, այսինքն՝ իրադարձությունները ժողովրդավարության տեսանկյունից հետընթաց ապրեցին:

-Իսկ ա՞յս պարագայում:

-Ես նախորդ հետպատերազմյան իրավիճակն եմ հիշեցնում, քանի որ, ցավոք, մենք հետպատերազմական շրջանում զարգացումների առումով ունեցել ենք ոչ դրական ավանդույթ և պատմություն, և այդ մտավախությունը հիմա էլ կար: Իհարկե, այն ժամանակ այլ էր, քանի որ հաղթողի մտածողություն կար, իսկ հիմա պարտվածի հոգեվիճակում ենք… Մեծ առումով, արտահերթ խորհրդարանական ընտրությունները մենք գնահատել ենք ազատ և արդար, այսինքն՝ ընտրական ինստիտուտի առումով մենք առաջին փորձությունը հաղթահարեցինք:

-Դա ծա՞նր փորձություն էր ժողովրդավարության իմաստով:

-Իհարկե՛: Պատերազմը, խայտառակ պարտությունը և դրա հետևանքները՝ գերիներ, անհետ կորածներ, տեղահանվածներ և փախստականներ, որոնք, ցավոք, դեռ մինչև հիմա որպես այդպիսին չեն ճանաչվել, նաև անկախության իրական աստիճանի նվազումը և կախվածության մեծացումը, հատկապես՝ Կրեմլից, որի հետևանքները տեսնում ենք, այս ամենը պետք է որ ազդեին, բայց շնորհիվ ՀՀ քաղաքացիների և, ըստ էության, նաև ՀՀ բոլոր քաղաքական ուժերի, չնայած իրենց տարբեր գաղափարախոսություններին, շարժառիթներին ու շահերին, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունները կայացան ազատ և արդար ընտրությունների չափանիշներին համապատասխան: Կրկնում եմ՝ սա միայն իշխանության շնորհքը չէր: Եվ հիմա ձևավորման տեսակետից ունենք լեգիտիմ խորհրդարան. սա ինքնիշխանության և անկախության կարևոր երաշխիք է, բայց ժողովրդավարությունը ոչ միայն ձևական կողմ ունի, այլ նաև բովանդակային կողմ: Բովանդակային առումով ակնհայտ նահանջ կա, որովհետև ՏԻՄ ընտրությունների երեք փուլերի ընթացքում վարչական ռեսուրսների օգտագործումից զերծ չմնացին, կապ չունի՝ իշխանություն, թե տեղական մակարդակով այլ քաղաքական ուժեր, որոնք ներկայացված էին ՏԻՄ-երում:

-Ինչո՞վ է դա բացատրվում:

-Դրա վերաբերյալ որևէ ողջամիտ բացատրություն չկա: Ռևանշը, որն անթաքույց տեսանք նոյեմբերի 9-ից հետո, ուղեկցվում էր բռնության մշակույթի հրահրմամբ, որը փորձում էին կիրառել որպես իշխանությունը վերցնելու մեթոդ, տրամաբանորեն ավարտվեց ընտրություններով, բայց այն ակնկալիքները, որ պատերազմում պարտություն կրած քաղաքական ուժը պետք է պարտվեր, չիրականացան… Հաղթող քաղաքական ուժի «պողպատե մանդատի» տրամաբանությունը նյութական առումով ՏԻՄ ընտրությունների ընթացքում դրսևորվեց բացասական առումով: ՏԻՄ ընտրություններից և ավագանիների ձևավորումից հետո այն գործընթացները, որ նպատակ ունեին վերախմբագրել քվեարկության արդյունքները, որևէ կերպ չեն տեղավորվում ժողովրդավարության մեջ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան