«Ռոսկոսմոսն» Ադրբեջանին առաջարկում է համատեղ նախագծեր Արցախի գրավյալ տարածքների վերականգնման ու տիեզերական ոլորտում

Լուրեր

30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսական «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան Ադրբեջանին առաջարկում է նոր համատեղ նախագծեր՝ Արցախի գրավյալ տարածքների վերականգնման ու տիեզերական ոլորտում։ Այս մասին հայտնել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը ադրբեջանական CBC-ին տված հարցազրույցում, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։

«Առաջարկել ենք ադրբեջանական վերականգնվող քաղաքների համար թեթև երթուղային տրանսպորտ։ Մենք հիմա արտադրում ենք շատ հետաքրքիր ու գեղեցիկ տրամվայներ, արտադրում ենք «Մագլեֆ» համակարգ՝ մագնիսական բարձիկով գնացքներ։ Մենք պատրաստ ենք դրանք մատակարարել Ադրբեջանին, ինչպես նաև բժշկական սարքավորումներ և շատ այլ բաներ։ «Ռոսկոսմոսը» կարող է դառնալ շատ կարևոր գործընկեր ադրբեջանական տնտեսության համար»,- ասել է Ռոգոզինը։

Նա նաև հայտնել է, որ «Ռոսկոսմոսը» նախատեսում է Ադրբեջանի տիեզերական գործակալության հետ համագործակցել տիեզերքից երկրի հեռավար զոնդավորման ոլորտում։
Բացի այդ, Ռոգոզինը նշել է, որ Ադրբեջանին անհրաժեշտ է ստեղծել տիեզերական սարքավորումների ուղեծրային խմբավորում, և ռուսական պետական կորպորացիան պատրաստ է կիսվել իր փորձով, ինչպես նաև անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։

«Մենք ունենք տիեզերական սարքեր, որոնք ստեղծվել են՝ Ադրբեջանի շահերից ելնելով, սակայն կարելի է ավելին անել, և մենք պատրաստ ենք առաջարկել այստեղ շատ սերտ համագործակցություն, ընդհուպ մինչև տիեզերական սարքերի ստեղծում, համատեղ օպերատորական տիեզերական ծառայությունների ստեղծում՝ տիեզերական ֆոտո և վիդեո նկարահանումների համար, դրան գումարած էլ՝ կարելի է ասել, որ Ադրբեջանն ունի ռեսուրսներ դրա համար»,- ասել է «Ռոսկոսմոսի» ղեկավարը։

Նա ընդգծել է, որ ռուսական կորպորացիան նախատեսում է զարգացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ ոչ միայն տիեզերական, այլև էներգետիկայի, տրանսպորտի և բժշկության ոլոտներում։ Հաղորդվում է նաև, որ առաջիկայում Ռոգոզինը նախատեսում է այցելել Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Էմմա Չոբանյան