Սերժ Սարգսյանը թող բացատրի՝ ո՞ւր էր ԱԱԾ-ն, եթե հեղափոխությունն արտաքին ուժեր են արել․ հեքիաթներ չպատմե՛ք՝ արյան դիմաց էիք կանգնած․ Հայկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ Հայկ Սուքիասյանի հետ․

-«Մենք բանակցում էինք ոչ թե նրա մասին թե ինչ ենք տալու, այլ թե ինչ ենք ստանալու, բանակցային փաստաթղթերում զարգացվել է ինքորոշման իրավունքի մեխանիզմները, ես թողել եմ այնպիսի փաթեթ, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր և ընդունելի էր ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է նշանակում՝ Արցախը մնալու էր հայկական:

-Թող Սերժ Սարգսյանը բացահայտի այն փաթեթը, որի մասին ինքը բանակցում էր, այլապես այդպես բոլորն էլ կարող են խոսել… Գործող իշխանությունը նախկին իշխանություններին մեղադրում է, որ իրենց բանակցության հետևանքով Արցախը որևէ շանս չուներ մնալու ինքնիշխան, մնալու ՀՀ կազմում կամ Ադրբեջանի կազմում չմնալու: Հետևաբար, թող իրենք բացատրեն, թե ինչ են բանակեցել:

Իրենք ուզեցել են դարերով կառավարել Հայաստանը, դարերով նստել հայ ժողովրդի վզին: Կարծում եմ՝ իրենք որևէ կապ չունեն, անկեղծ չեն եղել երբևէ, Հայաստանի ամենամութ մարդիկ են, բայց նրանց գործողությունները հայտնի են ժողովրդին: Թող մի անգամ բացատրեն՝ ինչու չեն լուծել Արցախի հարցը: Հայ-ադրբեջանական, հայ-թուրքական կոնֆլիկտը խախաղ լուծում չէր կարող ունենալ, էթնոկոնֆլիկտները խաղաղ լուծում չունեն, դրանք ավարտվում են կողմերից մեկի ջախջախումով, ուրիշ տարբերակ չկա… Պետության հավաքական պոտենցիալը պետք է բարձրացնեին, որ հարցը լուծվեր, բայց անընդհատ մսխել են պետության հզորությունը և միշտ խոսել են հանձնելու մասին, Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց և ասաց՝ մենք պատրաստ էինք 7 շրջանները հանձնել, հիմա ինչի՞ մասին է խոսում: Այս մարդիկ ամեն անգամ «սոփեստություններ» են անելու, որպեսզի խաբեությամբ կարողանան վերադառնալ, բայց հայ ժողովուրդն ունի իմաստնություն, այդ տեսակը երբեք չի վերադառնա:

-Սերժ Սարգսյանն իր հրաժարականից առաջ ԱԺ ամբիոնից  հայտարարեց, որ բանակցությունները դադարեցված են, Ադրբեջանի պահանջն անիրատեսական է. երևի նկատի ուներ Արցախի ամբողջական կլանումը: Ինչո՞ւ որևէ մեկը անկեղծ չի խոսում այն մասին, թե ինչ կարմիր գիծ կար, որը չէր կարող հատել, ու մեղքն այս իշխանությունների վրա է գցում: Իհարկե, այս իշխանությունն էլ եկավ և չքննարկեց Մադրիդյան սկզբունքները և սեփական զրոյական կետից սկսեց: Ի՞նչ եք կարծում, եթե սուպերդիվանագետ իշխանություն  ունենայինք, հնարավոր  կլինե՞ր Արցախի հարցը լուծել, Արցախի անկախություն հռչակել՝ հաշվի առնելով համանախագահների դիրքորոշումները, համահայկական ռեսուրսները, Ադրբեջանի հնարավորությունները, հայ-թուրքական հնարավորությունները:

-Կարծում եմ՝ դա հնարավոր էր մի պարագայում, եթե Հայաստանը 30 տարվա ընթացքում որպես պետություն լավագույնս կազմակերպվեր, թուլացած, մեկ բևեռից կախված պետությունը դա չէր կարող անել: Եթե սուվերենություն, հավասարազոր հարաբերություն չկա, և պետությունն անընդհատ կողոպտվել է, այս պարագայում պահանջել լավ դիվանագիտություն, դա հնարավոր չէ, թույլ պետությունը չի կարող ունենալ լավ դիվանագիտություն, որովհետև դիվանագետները բանակցում են պետության պոտենցիալի հաշվառումով. խնդիրը սա է: Արցախի հարցը լուծում կունենար, եթե Հայաստանը 30 տարվա ընթացքում որպես պետություն լավագույնս կազմակերպվեր: Հայաստանում միշտ քննարկվել է տարածքներ հանձնելու հարցը, հնարավոր չէ լավագույն բանակ, հզորագույն պետություն ստեղծել և բանակցել հանձնելու մասին: Իրենց բանակցության և պետության կողոպուտը  իրար հետ ուղիղ համեմատական են, և սրա մեղավորությունը գալիս է 90-ականներից: 94թ. հայ ժողովուրդը հաղթել էր, բայց գործող իշխանությունները խոսում էին հանձնվելուց: Այսպիսի քաոս կար Հայաստանում, թող սա բացատրեն:

-Կարևոր է անցյալից խոսելը, որպեսզի կոնկրետ գնահատականներ հնչեն, ճիշտ ախտորոշում լինի, իսկ ի՞նչ անել, որպեսզի սեփական ռեսուրսները կռվեն բլոկադայի պայմաններում, եթե այդ օրը գալու է նորից:

-Նախ՝ չեմ կիսում այն տեսակետը, թե նախկին իշխանությունները սխալվել են, իրենք մտածված են արել, դա մտածված քաղաքականություն է եղել՝ ուղղված պետության պոտենցիալը թուլացնելուն: Հայաստանի նոր իշխանությունը պետք է գնահատկան տա այսպիսի «բառադի» կյանքով ապրելուն՝ մեկ բևեռի սապոկից կախված լինելուն, և այդ բևեռը ՌԴ-ն է, որը չի սիրում կատարել իր պարտավորությունները: Մենք պետք է հասկանանք՝ Հայաստանն ինչ հնարավորություններ ունի, հնարավորություններից մեկը կոմունիկացիաների բացումն է, դա ձեռնտու է Հայաստանին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան