Ադրբեջանում հայ գերիները բռնության են ենթարկվել նաև բուժաշխատողների կողմից․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:59
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
Բոլորը

Այսօր ներկայացվեց «Մարդու իրավունքների խախտումը 44-օրյա պատերազմի ընթացքում» զեկույցը։

«Հայ գերիները ադրբեջանցիների կողմից բռնության են ենթարկվել գերեվարման պահից սկսած՝ ճանապարհին, մեքենայով տեղափոխելիս, այլ վայրերում պահելիս, ընդհուպ՝ բանտ տեղափոխելիս»,- այս մասին նշեց  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանը։

Նրա տեղեկացմամբ՝ գերիներին շղթայել են խոնավ, ցուրտ սենյակներում, ենթարկել ծեծի, մի քանի օր սնունդ չեն տրամադրել։

«Հարկադրել են ասել, որ «Ղարաբաղն Ադրբեջան է», հարկադրել են հայհոյել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին. ծանր վիրավորում ստացած անձանց հրամայել են չնստել, չպառկել, իսկ հրամանը խախտողները պատժվել են», – իրավիճակը ներկայացրեց ՀԿ ներկայացուցիչը։

Աննա Մելիքյանի խոսքով՝ հայ գերիների նկատմամբ կիրառել են էլեկտրահարիչներ, ձեռքերը ծխախոտով վառել են, կտրել են ականջը, ձեռքերը, եղել են գլխատման դեպքեր:

«Գերիների նկատմամբ բռնություն են կիրառել նաև բուժաշխատողները», – ընդգծեց Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: