Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արցախի գրավյալ Մատաղիս 

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը անսպասելի այց է կատարել Արցախի գրավյալ Մատաղիս։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։ 

Մասնավորապես, Real TV-ի հետ զրույցում  դեսպանը նշել է, որ Ֆրանսիան մտադիր է մասնակցել Արցախի գրավյալ տարածքների ականազերծման գործողություններին։ Նա նաև նշել է, որ Ֆրանսիան հույս ունի արագացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության վերականգնումը։

«Մեր ներկայությունն այստեղ կարևոր էր։ Մենք գյուղից ոչ հեռու ական տեսանք։ Հուսով ենք, որ հնարավորություն կունենանք համագործակցել ջրամատակարարման, մելիորացիայի, էլեկտրաֆիկացման ոլորտներում։ Ֆրանսիայի կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել։ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև կա երկկողմ համագործակցության նախագիծ։ Ուրախ եմ տեսնել տարածքների զարգացումը։ Միևնույն ժամանակ, մենք հուսով ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և մշտական երկխոսության հաստատման՝ երկու երկրների զարգացման համար»,- նշել է դեսպանը։ 

Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Մատաղիսը հայաթափվել ու անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, սակայն կազմում է Արցախի անբաժան մասը։ 

Էմմա Չոբանյան