Ռուսական ընկերություններն Ադրբեջանին 13 նախագիծ են ներկայացրել՝ Արցախի գրավյալ տարածքներում իրականացնելու համար

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Ռուսական ընկերությունները 13 նախագիծ են ներկայացրել՝ Արցախի գրավյալ տարածքներում իրականացնելու համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Ռուսական ընկերությունները 13 նախագիծ են ներկայացրել՝ «Ադրբեջանի ազատագրված տարածքներում» իրագործման համար։ Այդ նախագծերից մեկը ՝ «Կամազ» ընկերության նախագիծը, արդեն սկսել է իրականացվել «Արաքսի հովտի տնտեսական գոտու» տարածքում»,- ասել է Մուսթաֆաևը Բաքվում ընթացող «Ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները ինտեգրացիոն գործընթացների համատեքստում» համաժողովի ժամանակ։

Նա նշել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը 2021 թվականի 10 ամիսների ընթացքում աճել է 7 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 350 մլն դոլար։

«2019 թվականին մեր առևտրաշրջանառությունը գերազանցեց 3 մլրդ դոլարը, սակայն 2020-ին համավարակի պատճառով անկում ապրեց։ Հուսով եմ, որ 2022 թվականին մենք կհասնենք նախահամաճարակային մակարդակին»,- հավելել է Մուսթաֆաևը։

Էմմա Չոբանյան