2022 թ․ Երևանի բյուջեի նախագիծը ներկայացրել է փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
Բոլորը

Երևանի 2022թ․ բյուջեի նախագծով նախատեսվում է ավտոբուսների, վերելակների գնումներ, մանկապարտեզների, բուժհաստատությունների վերանորոգում, կանաչ տարածքների ավելացում:

Երևան համայնքի 2022թ. բյուջեի եկամտային մասը բյուջեի նախագծով կկազմի շուրջ 94.6 մլրդ. դրամ, ծախսային մասը՝ 98.8 մլրդ. դրամ, դեֆիցիտը՝ 4.2 մլրդ. դրամ: 2021թ. համեմատ նախատեսվում է սեփական եկամուտների շուրջ 3.8 մլրդ. դրամի աճ, որն ինքնըստինքյան նշանակում է համարժեք գումարի չափով ավել ծրագրերի իրականացում:

Մանկապարտեզների հիմնանորոգում
2022 թվականի բյուջեի նախագծով նախադպրոցական հաստատությունների  համար նախատեսվում է շուրջ 5.8 մլրդ. դրամ կամ թվով 22 մանկապարտեզների հիմնանորոգում: 2018թ.-ից մինչ օրս համայնքային բյուջեի սեփական եկամուտների  միջոցներով, նաև այլ ծրագրերի շրջանակում  իրականացվել է թվով 52 մանկապարտեզների նորոգում և հիմնանորոգում:

Առողջապահություն

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջապահական կազմակերպություններին համայնքային բյուջեից հատկացվող միջոցները կրկնապատկվել են՝ 250 մլն. դրամ՝ 2021թ.-ին, 500 մլն. դրամ՝ 2022-ին: Կհիմնանորոգվեն թվով 4 բուժհաստատություններ: 2018թ.-ից մինչ օրս համայնքային բյուջեի սեփական եկամուտների միջոցներով վերանորոգվել են թվով 28 բուժհաստատություններ:

Վերելակների փոխարինում
Ներկայումս Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում թվով 3500 վերելակներ ենթակա են փոխարինման: Որպես կամավոր լիազորություն, և նաև հաշվի առնելով քաղաքացիների անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչը՝ 2019-2020 թթ.-ի ընթացքում 520 վերելակ արդեն փոխարինվել է նորերով, ևս 100-ը՝ 2021 թվականին: 2022թ.-ի բյուջեի նախագծով նախատեսված է տեղադրել ևս 100 նոր վերելակ: 2021թ.-ի համայնքային բյուջեի  գերակատարման  արդյունքում նախապես պլանավորված 100 վերելակների փոխարեն նախատեսվում է նորերով փոխարինել ևս 280 վերելակ: Արդյունքում՝ 2019-2022 թթ.-ին նորերով փոխարինված վերելակների թիվը կհասնի շուրջ 1000-ի:

Հանրային տրանսպորտ

2020-2021 թթ.-ին ձեռք բերվեցին 2 տեսակի ավտոբուսներ՝ 6.6 և 8.6 մետրանոցներ: Ընդհանուր՝ 311 հատ։ 2022 թվականին համայնքային բյուջեի եկամուտներով ձեռք կբերվի ևս 100 նոր 8.6 ավտոբուս:

Աշխատավարձերի բարձրացում
2022թ.-ի բյուջեով նախատեսվում է նախադպրոցական հաստատությունների առանձին հաստիքների դրույքաչափերի բարձրացում, սակայն աշխատավարձերի բարձրացումը լինելու է փուլային, ինչը պայմանավորված է տնտեսության և գնաճի գործոններով:

Այլ ծրագրեր

Համայնքային բյուջեից միջոցներ կնախատեսվեն մայրաքաղաքի կանաչ տարածքների շարունակական ավելացմանը, ինչպես նաև նոր աղբավայրի կառուցմանը, որի համար վարկային միջոցներ են նախատեսվում նաև ՀՀ կառավարության կողմից:

Փոփոխություններ տեղական տուրքերում
Գազալցակայաններում հեղուկ և սեղմված գազի, իսկ բենզալցակայաններում՝ բենզինի տեղական տուրքերը կփոփոխվեն: Յուրաքանչյուրի մասով տուրքը տարեկան կտրվածքով կբարձրանա  600000 դրամի չափով:

Ամփոփում

Կան բոլոր նախադրյալները, որպեսզի Երևանի քաղաքապետարանի՝ 2022թ.-ի համար բոլոր նախատեսած ծրագրերը գործնականում կատարվեն: Այս ամենի հիմքում մայրաքաղաքի կայուն զարգացման ռազմավարությունն ապահովելն ու երևանցիների առջև ծառացած խնդիրների աստիճանական լուծումն է: