ՀԱՊԿ-ից հայտնել են, որ Չինաստանի հետ համագործակցության հաստատումը կազմակերպության օրակարգում է

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Չինաստանի հետ երկխոսության և համագործակցության հաստատումը՝ տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման համար, ՀԱՊԿ-ի օրակարգում է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Չինաստանի հետ երկխոսության և համագործակցության հաստատման հարցը ՀԱՊԿ-ի օրակարգում է։ Համարում ենք, որ փոխգործակցությունն անհրաժաշետ է կառուցել միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների հիման վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու ՀԱՊԿ-ի կանոնադրությանը և սկզբունքներին համապատասխան»,- ասել է Զայնետդինովը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունում ողջունում են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հայտարարությունը՝ արված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առցանց հանդիպման ժամանակ։ ՉԺՀ ղեկավարը հայտնել էր Պեկինի մտադրությունը՝ շարունակել ճկուն և բազմակողմ համագործակցությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ այլ երկրների հետ՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար։

Էմմա Չոբանյան