Եթե երկաթուղին սկսի գործել, պատրաստ եմ լինել առաջին ուղևորներից մեկը. Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
Բոլորը

«Այդ պնդումները սին են և տեղին չեն: Չի կարող երկիրն ապրել շրջափակման մեջ և տնտեսապես զարգանալ, դա անհնար է: Տնտեսության զարգացման կարևորագույն պայմաներից մեկը լոգիստիկ հնարավորություններն են»,- Factor.am –ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով ընդդդիմության այն դիտարկումներին, որ ճանապարհների ապաշրջափակումը որևէ դրական ազդեցություն չի թողնելու Հայաստանի տնտեսության վրա:

Հարցին՝ մտահոգություն չկա՞, որ թուրքական շուկան «կխժռի» հայկականը՝ պատգամավորը նշեց, որ այդ առումով անհրաժեշտ է ուսումնասիրություն և վերլուծություն կատարել և պաշտպանել տեղական արտադրողների շահերը: «Բայց պաշտպանել տեղական արտադրողին, չի նշանակում փակել սահմները և պարփակվել»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով նաև, որ ճանապարհների ապաշրջափակման դեպքում հնարավորություն է տրվում արտահանելու հայկական արտադրանք:

«Եթե երկաթուղին սկսի գործել, պատրաստ եմ լինել առաջին ուղևորներից մեկը»,- ընդգծեց Ծովինար Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: