Հայկ Մարությանն անցել է սևերի դա՞շտ. Փաշինյանն անձամբ է զբաղվում նրա պաշտոնանկությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հեղափոխությունից հետո հասարակությանը սև ու սպիտակի բաժանած Հայկ Մարությանն ինքն է այսօր հայտնվել «սև ցուցակում»: Իշխող էլիտան ցանկանում է պաշտոնանկ անել նրան:

Նիկոլ Փաշինյանն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներին ու քննարկել Մարությանին պաշտոնանկ անելու հարցը:

Ինչո՞ւ են Մարությանին իմփինչմենթ հայտնելու գործընթաց սկսել: Երևանի ավագանու իշխող թևը մի քանի օր է՝ պատճառները չի նշում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» պաշտոնապես՝ ոչ, սակայն իր կառավարման ներքո գտնվող լրատվամիջոցներով անվստահություն հայտնելու մի քանի պատճառ է ներկայացրել:

Իշխանություններին սատարող լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մարությանը մեղադրվում է, մեջբերում եմ՝ «քաղաքական դավաճանության»՝ քոչարյանական ընդդիմության հետ «խաղեր տալու» և իշխանության պատասխանատվության բեռը չկիսելու համար: Դեկտեմբերի 12-ին էլ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը «Հայկ Մարությանին հեղափոխության օրակարգից շեղած գեներալները» վերտառությամբ հոդվածում հայտնել էր, որ Մարությանը հանդիպել է Փաշինյանի քաղաքական ոխերիմ թշնամի Ռոբերտ Քոչարյանի հետ:

Հայկ Մարությանի դեմ իշխանությունը նույն ոճով է պայքարում, ինչ մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանն ու Հայրենիքի փրկության շարժումը՝ Նիկոլ Փաշինյանի դեմ, նման պնդում է անում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Մարությանի և Փաշինյանի միջև, այսպես կոչված, կապի խզման մասին պարզ դարձավ հետպատերազմական իրավիճակում, երբ Երևանի քաղաքապետը հանրային միջոցառումներին վարչապետի կողքին չէր: Մարությանն այդպես էլ չմիացավ Նիկոլ Փաշինյանի «Ապագա կա, ապագա» արշավին: Դանիել Իոնաննիսյանն անընդունելի է համարում տարաձայնությունների պատճառով անվստահություն հայտնելու գործընթացը:

Եթե Հայաստանը լիներ գոնե մի փոքր քաղաքակիրթ երկիր, որտեղ կարևոր են ժողովրդավարությունն ու պառլամենտարիզմը, ապա մինչ անվստահության գործընթաց սկսելը՝ կհարցնեին նաև ժողովրդի կարծիքը, նշում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը:

Այնուհանդերձ, Վարուժան Հոկտանյանն ուշադրություն է հրավիրում Հայկ Մարությանի կողմից առաջ քաշած սևերի ու սպիտակների թեզի վրա և ընդգծում՝ քաղաքապետի պաշտոնանկությունն իր իսկ կանոններով է տեղի ունենում:

Ինքը՝ Հայկ Մարությանը դեռ որևէ կերպ չի արձագանքել իրեն պաշտոնանկ անելու գործընթացի մեկնարկին: Մարությանն այսօր Ֆեյսբուքում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ նոր ավտոբուսներ գնելու մասին հայտ է ստորագրել և շեշտել․ «Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը»։

Մարությանը ստորագրել և տրամադրության բարձրացում բառերն օգտագործել է՝ ենթատեքստում ունենալով իրեն պաշտոնանկ անելու գործընթացի շրջանակում հավաքված ստորագրությունները: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետին պաշտոնից հեռացնելու համար անհրաժեշտ 33 ստորագրությունից հավաքել է շուրջ 40-ը: Սակայն «Իմ քայլում» Մարությանին պաշտոնանկ անելու հարցում ոչ բոլորն են կողմ, կան նաև դեմ արտահայտվողներ: ԲՀԿ խմբակցությունից էլ հայտնել են, որ կողմ են քաղաքապետի փոփոխությանը, «Լույսը» դեռ դիրքորոշում չի հայտնել: Առայժմ իշխող ուժը Մարությանին փոխարինողի անուն չի հայտնել, սակայն շրջանառվում է քաղաքապետի առաջին տեղակալ, «Առաքելություն» կուսակցությունից ավագանու ցուցակում ընդգրկված Հրաչյա Սարգսյանի անունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան