Զինծառայողները բացազատել են հրետանային միջոցները և բերել մարտական վիճակի․ ՊՆ
N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմի անհատական պատրաստվածությունն ու գործողությունների ներդաշնակման կարողությունները կատարելագործելու նպատակով դեկտեմբերի 16-ին անցկացվել են գործնական պարապմունքներ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Զինծառայողները բացազատել են հրետանային միջոցները և բերել մարտական վիճակի, հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։