Հայկ Մարությանն իմ ընկերն է. Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 13:50
Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
17.11.2026 | 13:50
Ռուբինյանը պայման առաջարկեց. կողմ ենք քվեարկում ձեր հայտարարությանը, դուք՝ Սահմանադրության նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:42
Գեղամ Մանուկյանն արձագանքեց Վահագն Ալեքսանյանի՝ Քոչարյանի և Հեյդար Ալիևի մտերմության մասին ռեպլիկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:37
Քոչարյանը միակն է ՀՀ-ում, որ Հեյդար Ալիևից երաշխավորագիր է ստացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:35
Հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական վարկանշային մրցաշարի
17.11.2026 | 13:26
Եվրոպայի համար կարևոր է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում․ Գերմանիայի ԱԳ նախարար
Բոլորը

«Ես, իհարկե, չգիտեմ կենտրոնական իշխանությունների ցուցման մասին, բայց գիտեք, որ Հայկ Մարությանը իմ ընկերն է, իմ դասընկերն է, և ես ճիշտ չեմ համարում պատասխանել այդ հարցին, քանի որ այն ունի անձնական շերտ, որի մասին չէի ուզենա խոսել»,- լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվել՝ իշխանությունների ցուցումով, և հարցին, թե ինչպես է գնահատում Երևանի քաղաքապետի երեքուկես տարվա աշխատանքը:

Նախարարը պատասխանեց, որ ինքը չէ, որ պետք է գնահատի Հայկ Մարությանի աշխատանքը: «Որպես երևանցի ես ունեմ իմ կարծիքը, բայց դա տարբերվում է այս ամբիոնից հնչող իմ կարծիքից: Այս պահին ես նպատակահարմար չեմ գտնում խոսել այդ մասին»,- նշեց Քերոբյանը:

Հարցին, թե որպես քաղաքական թիմի անդամ կաշկանդվո՞ւմ է դրական գնահատական տալ քաղաքապետի աշխատանքին, Քերոբյանը պատասխանեց. «Կարծում եմ իշխող քաղաքական ուժում չկա այլակարծության արգելք»:

Եթե Հայկ Մարությանի անվստահության գործընթացին կողմ քվեարկեն, ինքը որպես ընկեր կպաշտպանի՞ Մարությանին. Վահան Քերոբյանը հորդորեց չանդրադառնալ այս հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում: