Փայլանը՝ Չավուշօղլուին. «Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած»

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) խոսել է այդ երկրում տիրող ազգայնականության, խտրականության, հարևանների նկատմամբ եղած թշնամանքի մասին. գրում է ermenihaber-ը։

Փայլանը նշել է, որ դարեր շարունակ Հռոմում, Բյուզանդիայում, Սելջուկյան ու Օսմանյան պետություններում ժողովուրդները ինչ-որ կերպ կարողացել են այս տարածաշրջանում միասին ապրել ու ավելացրել է. «Բայց դրանից հետո արդեն 150 տարի ազգայնականության հիվանդությունն է ներթափանցել այս տարածաշրջան: Առանձնաշնորհյալության հիվանդությունն է ներթափանցել:

Այդ ժամանակ ասացին, թե բա մենք թուրք ենք: Շատ լավ, բարով եք եկել, բայց չէ՞ որ այստեղ էլ (մինչև թուրքերի գալը-խմբ.) ժողովուրդներ կային: Միասին ապրեցինք, միասին քաղաքակրթություն հիմնեցինք: Հպարտանում եք ճարտարապետ Սինանի ստեղծագործություններով: Սինանը կեսարիացի հայ էր: Ինչ արել ենք, միասին ենք արել: Հետո ազգայնականության ու առանձնաշնորհյալության հիվանդությունը եկավ»:

Փայլանը հիշեցրել է, որ Գիրգոր Զոհրապը, որն Օսմանյան խորհրդարանի ամբիոնից խոսում էր միասին ապրելու և հավասար իրավունքների մասին, դաժանաբար սպանվեց կոտորածի ժամանակ: Հայ պատգամավորի խոսքով՝ հայ և հույն ժողովուրդները դավաճանվել են:

Փայլանը շեշտել է, որ թուրքերի պատմությունն առանց հայերի ու քրդերի հնարավոր չէ շարադրել: Նույն կերպ էլ հնարավոր չէ հայերի պատմությունը առանց թուրքերի ու քրդերի պատմել: Ապա դիմել է դահլիճում նստած արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ հիշեցնելով, որ նրան տարիներ շարունակ կոչ է անում ամբիոնից ժողովրդին դիմելիս ազգակիցներ բառի փոխարեն օգտագործի հայրենակիցներ/քաղաքացիներ բառը:

«Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած, ես էլ տեսականորեն կարող եմ նստել ձեր աթոռին: Ձեզ դուր կգա՞, որ ես վեր կենամ ասեմ՝ ազգակիցներիս համար այս կամ այն բանն եմ անում: Դուր չի գա: Այս երկիրը ոչ թե ազգակիցներ, այլ քաղաքացիներ ունի»,- ասել է Փայլանը թուրք նախարարին: