Պուտինն ու Մակրոնը մանրամասն քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված իրադրությունը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել՝ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրությունից։

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են միգրացիոն ճգնաժամը լեհ-բելառուսական սահմանին, Ուկրաինայի շուրջ իրավիճակը, ինչպես նաև անդրադարձ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

«Մանրամասն դիտարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված իրադրությունը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին։ Նա պատմել է, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում տարածաշրջանում հրադադարի պահպանման ռեժիմի իրագործման, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման հետ կապված»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, կողմերը հույս են հայտնել, որ այսօր Բրյուսելում ԵՄ կառույցների ղեկավարների հանդիպումները Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ օգտակար կլինեն։ Կողմերը սատարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով աշխատանքի ակտիվացման նպատակահարմարությունը։

Էմմա Չոբանյան