ՌԴ-ն չի կարող Ուկրաինայից ՆԱՏՕ-ի չընդլայնման երաշխիքներ պահանջել. Զելենսկի

Լուրեր

17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
Բոլորը

Մոսկվան չի կարող Կիևից որևէ երաշխիք պահանջել այն բանից հետո, երբ առաջինը դրժեց սեփական խոստումները։ Այս մասին իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է korrespondent-ը։

Նա մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իրավական երաշխիքների տրամադրման պահանջները՝ բացառելով ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի արևելք։

«Մեր պետությունը տվել է խորհրդային միջուկային զինանոցի իր մասը՝ մեծությամբ երրորդն աշխարհում, և դրա դիմաց, այդ թվում՝ Ռուսաստանից, մեր սահմաններն ու անվտանգությունը հարգելու երաշխիք է ստացել։ Այս ամենը նետվել է աղբարկղ։ Զարմանալի է լսել ռուսական կողմից որևէ երաշխիքի վերաբերյալ խնդրանքներ, երբ այդքան խոստումներ արդեն իսկ խախտվել են հենց ռուսական կողմից»,- ասել է Զելենսկին։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը դիտարկում է ՆԱՏՕ-ի արևելյան թևում իր ռազմական ներկայությունը մեծացնելու հնարավորությունը: Նման միջոցներ Վաշինգտոնը մտադիր է ձեռնարկել, եթե Ռուսաստանը որոշի հարձակվել Ուկրաինայի վրա։

Տաթև Ֆռանգյան