Արթուր Դավթյանը Շարմ Էլ Շեյխում հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազի առաջին տեղակալի հետ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի նստաշրջանին մասնակցելու նպատակով Շարմ Էլ Շեյխ քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել համաժողովում Եգիպտոսի Արաբական Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչ, Եգիպտոսի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Համադա Էլ Սավիի հետ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը:

Շնորհավորելով հեղինակավոր համաժողովը Եգիպտոսում հաջողությամբ կազմակերպելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արթուր Դավթյանը նշել է, որ 1992թ. ՀՀ և ԵԱՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրների բազմաշերտ հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգով, ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչին էապես նպաստել է Եգիպտոսի մշակութային, հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացման մեջ կարևոր ավանդ ունեցող և պետության կողմից արժևորվող հայ համայնքի առկայությունը:

ՀՀ գլխավոր դատախազը հավելել է, որ 2007թ. Կահիրեում քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության և հանձնման մասին համաձայնագրերի կնքումից հետո ՀՀ դատախազությունը տարիներ ի վեր քրեական գործերով հաջողությամբ համագործակցել է Եգիպտոսի իրավասու մարմինների հետ: Սակայն հաշվի առնելով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և հատկապես վերջին շրջանում Հայաստանի և Եգիպտոսի քաղաքացիների փոխայցելությունների ծավալների էապես մեծացման հանգամանքը, դրանով պայմանավորված՝ երկու բարեկամ երկրներում նրանց իրավական պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը, առկա է երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությանը նոր թափ հաղորդելու և այն առավել համակարգված դարձնելու կարիք:

Եգիպտոսի գլխավոր դատախազի տեղակալ Համադա Էլ Սավին իր հերթին ՀՀ գլխավոր դատախազին ողջունել է Եգիպտոս այցելության առթիվ, կարևորել երկու երկրների դատախազությունների միջև գործակցության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը և վստահություն հայտնել, որ հանդիպումը իրավապահ մարմինների միջև կապերի հետագա զարգացման ու ամրապնդման նոր փուլի մեկնարկ կարող է դառնալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատախազական երկու կառույցների միջև կապերի ընդլայնման, փորձի փոխանակման և դատախազների կարողությունների զարգացման համատեղ ծրագրեր իրականացնելու, իրավական փոխօգնության ոլորտում, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում գործակցության խորացման հեռանկարներն ու հնարավոր կառուցակարգերը: Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Պարոն Համադա Էլ Սավին ՀՀ գլխավոր դատախազին փոխանցել է ԵԱՀ գլխավոր դատախազի հրավերը՝ առանձին այց կատարելու Եգիպտոս և առավել դետալային քննարկելու ընդհանուր հետաքրքրության հարցերը, երկու երկրների դատախազությունների կարիքներից բխող ծրագրերի պլանավորման և իրականացման, այդ ամենը համագործակցության հուշագրով ամրագրելու հնարավորությունները:

ՀՀ գլխավոր դատախազը սիրով ընդունել է հրավերը: