Իրանն իր պատժամիջոցների ցուցակում ներառել է ԱՄՆ 20 քաղաքացու

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Իրանի իշխանությունները մարդու իրավունքների խախտումների հետ կապված իրենց պատժամիջոցների ցանկում ավելացրել են ԱՄՆ ավելի քան 20 քաղաքացիների։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության դատական կառույցի միջազգային կապերի և մարդու իրավունքների գծով տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին, գրում է իրանական Young journalist club-ը։

«Մենք որոշում ենք կայացրել պատժամիջոցների ցանկում ներառել ԱՄՆ-ից ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք ներգրավված են մարդու իրավունքների խախտման մեջ»,- հայտարարել է Աբադին:

Նրա խոսքով՝ «այս ցուցակում ներառվել են ավելի քան 20 ֆիզիկական ու իրավաբանական անձինք»։

«Նույնիսկ եթե մենք չունենք ամուր ֆինանսական բազա՝ ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, մենք կարող ենք գոնե մարդկանց անուններ տալ, որոնք խախտում են մարդու իրավունքները»,- հավելել է նա։

Դեկտեմբերի 9-ին Ղարիբ Աբադին ասել էր, որ Իրանի իշխանությունները մտադիր են պատժամիջոցների ցուցակ կազմել ամերիկյան այն ընկերությունների և քաղաքացիների համար, որոնք ներգրավված են մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ։

Դեկտեմբերի 7-ին էլ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ էր սահմանել Իրանի դեմ։ Այս անգամ դրանք վերաբերում են յոթ իրանցիների և երկրի երկու իրավապահ մարմինների։

Տաթև Ֆռանգյան