Բայրամովը հայտարարել է, թե սահմանային լարվածությունից խուսափելու միակ միջոցը դելիմիտացիա սկսելն է

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի իրականացրած վերջին սադրանքերին՝ բնականաբար, մեղադրելով Հայաստանին։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա հայտարարել է, որ սահմանին լարվածությունից խուսափելու միակ միջոցը դելիմիտացիայի գործընթաց սկսելն է։

«Մինչև օրս Հայաստանը տարբեր պատրվակներով թույլ չի տալիս դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը, այնինչ դա միակ միջոցն է՝ խուսափելու սահմանին լարվածությունից։ Ցավոք, ժամանակ առ ժամանակ սահմանին տեղի են ունենում «սադրանքներ Հայաստանի կողմից», որի արդյունքում զոհվում են մարդիկ»,- ասել է Բայրամովը՝ հերթական անգամ սպառնալով Հայաստանին։

«Հայաստանը պետք է հասկանա, որ նման սադրանքների դիմելով՝ ոչնչի չի հասնի։ Հետևանքները լինելու են շատ ծանր ու ցավալի։ Մենք գտնում ենք՝ Հայաստանը պետք է հրաժարվի նման գործողություններից»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն օրերս կրկին նախահարձակ գործողությունների էր դիմել, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 1 զոհ ու մեկ տասնյակ վիրավորներ։

Հավելենք նաև, որ Հայաստանը բազմիցս հանդես է եկել դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի անհրաժեշտության մասին հայտարարություններով, սակայն ադրբեջանական կողմը դրանց չի արձագանքել։

Ի դեպ, Բայրամովը նաև խոսել է ականապատ տարածքների քարտեզներից ու կրկին բողոքել դրանց անճշտությունից։ Նա նշել է, որ քարտեզների ճշգրտությունը կազմում է 25 տոկոս։

Էմմա Չոբանյան