ՔՊ֊ի պատգամավորները` Հայկ Մարությանի` հեղափոխության օրակարգից շեղվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

«Այդ հարցին լավագույնս կպատասխանի Հայկ Մարությանը»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր»-ը ևս կարծում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շեղվել է քաղաքական օրակարգից, ինչպես որ նշված է «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակման մեջ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուրադ Աղաջանյանը հավելեց. «Մենք տեղեկատվություն չունենք Հայկ Մարությանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին, հետևաբար չենք կարող պատասխանել այդ հարցին՝ նա շեղեվել է քաղաքական օրակարգից, թե ոչ: Լավ տարբերակ կլիներ, եթե այդ հարցը հենց պարոն Մարությանին ուղղվեր»:

Հարցին, թե քաղաքական թիմը քաղաքապետի փոփոխության հարց քննարկում է, թե ոչ, Ալեքսանյանն արձագանքեց՝ նշելով, որ այդպիսի քննարկման մասին ինքը տեղյակ չէ:

Աղաջանյանը հավելեց, որ Երևանի քաղաքապետն ընտրված է կոնկրետ ժամկետներում պաշտոնավարելու համար, և որևէ քննարկում այն մասին, որ նրա պաշտոնավարումը ժամկետներից շուտ պետք է ավարտվի, այս պահին չկա: «Դա միայն հնարավոր կլինի, երբ քաղաքապետը հրաժարական կտա կամ երբ ավագանին անվստահություն կհայտնի: Մենք քաղաքապետարանի ավագանու ոչ քաղաքական թիմի ծավալած քննարկումների մասին ինֆորմացիա չունենք, իսկ երբ նման քննարկումներ կլինեն և կհասնեն քաղաքական թիմ, այդ մասին կհայտնենք»,- հայտարարեց Էդուարդ Աղաջանյանը՝ վստահեցնելով, որ այս պահին նման քննարկումներ չկան։
Մանրամասները՝ տեսանյութում: