Բայդենը Պուտինին հասկացրեց, որ որքան ագրեսիվ դառնա Ռուսաստանը, այնքան ավելի միասնական կլինի Արևմուտքը․ Փոլ Գոբլ

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շաբաթվա սկզբին տեղի են ունեցել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնոդներ Վլադիմիր Պուտինի և Ջո  Բայդենի առցնանց բանակցությունները։ Գլխավոր թեման ռուս-ուկրաինական սահմանում եղած լարվածությունն էր, որը սրել է Արևմուտքի՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները։

Factor.am–ը ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի հետ զրուցել է երկու գերտերությունների ղեկավարների հանդիման արդյունքներից և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից օրերս կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» համաժողովից։

–Պարոն Գոբլ, շաբաթվա սկզբին տեղի ունեցան առցանց բանակցություններ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո  Բայդենի միջև։ Այն տեղի ունեցավ ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակի սրման արդյունքում։ Հանդիպումից հետո  Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան անվտանգության հարցերի վերաբերյալ առաջարկներ կպատրաստի և կփոխանցի ԱՄՆ-ին։ Բայդենն ասաց է, որ զգուշացրել է Պուտինին՝ Ռուսաստանը խնդիրներ կունեն, եթե Ուկրաինա ներխուժում լինի։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն էին  բանակցությունները։ Ի՞նչ է ստացել դրանց արդյունքում կողմերից յուրաքանչյուրը։

-Բայդենը նախազգուշացում արեց, բայց Պուտինը ստացավ այն, ինչ ուզում էր՝ խորհրդակցություններ և ամերիկյան խոստում՝ հաշվի առնել Ռուսաստանի տեսակետները ՆԱՏՕ-ի վերաբերյալ, մի բան, որը Կրեմլը կդիտի որպես իրական զիջում:

-Ձեր կարծիքով, իրականում ի՞նչ են ուզում կողմերը։ Ի՞նչ կարող են ստանալ՝ հաշվի առնելով ներկայիս միտումը։

-Բայդենը ցանկանում էր զգուշացնել Պուտինին և  Ուկրաինային սպառնացող վտանգը կանխել. Պուտինը ցանկանում էր ստիպել Արևմուտքին խոսել իր հետ Ուկրաինայի մասին և բաց պահել իր տարբերակներն այնքան ժամանակ, որքան դրա մասին կխոսեն

-Հաշվի առնելով Ուկրաինայի սահմաններին խնդիրները՝ կարելի՞ է ասել, որ Արմուտքն այժմ շատ ավելի համախմբված է։ Որքա՞ն հեռու կարող  է ՆԱՏՕ-ն գնալ այս իրավիճակում։

-Արևմուտքն այժմ շատ ավելի միասնական է, քան դա եղել է հենց ռուսական ագրեսիայի ժամանակ: Բայդենը Պուտինին հասկացրեց, որ որքան ագրեսիվ դառնա Ռուսաստանը, այնքան ավելի միասնական կլինի Արևմուտքը։

-Պուտին-Բայդեն բանակցություններում քննարկվել են անվտանգության հարցեր։ Մեր տարածաշրջանում այժմ նույնպես լարված իրավիճակ է։ Դուք հնարավոր համարու՞մ եք, որ բանակցություններում քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտությունը։ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կարող է լինել կողմերի դիրքորոշումն այս հարցում։

-Չեմ կարծում, որ այս անգամ հայ-ադրբեջանական հարցը քննարկվել է, բայց, իհարկե, ցանկացած բան, որը հուշում է Արևմուտքի նկատմամբ հավատարմության կամ դրա բացակայության մասին, կազդի Մոսկվայի գործողությունների վրա բոլոր տարածաշրջաններում:

-«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, որը այս օրերին կազմակերպել էր Բայդենի վարչակազմը, ևս շատ քննարկվեց։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ էր ուզում անել Բայդենը դա կազմակերպելով և ի՞նչ արդյունքներ ունի կամ կունենա։

-Այս հանդիպումը իրենից ներկայացնում է աշխարհում բռնատիրական ռևանշին դեմ արտահայտվողներին մոբիլիզացնելու փորձ։ Թե որքանով այն կհաջողվի, ապագայում կտեսնենք, հատկապես, երբ որոշ երկրներ, որոնք կարծում էին, որ պետք է այնտեղ լինեին, լուսանցքում էին, և հակառակը:

Հռիփսիմե Հովհաննիսյան