Բայդենը ՌԴ-ին սպառնացել է զորք ուղարկել Արևելյան Եվրոպա

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի լրացուցիչ ուժեր կուղարկի Արևելաեվրոպական երկրներ, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։ Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ռիա Նովոստին»։

Նշվում է, որ Ամերիկայի առաջնորդի պնդմամբ՝ ինքը Պուտինին հստակ հասկացրել է, թե որքան աղետալի կարող են հետևանքները լինել Ռուսաստանի տնտեսության համար, եթե դա տեղի ունենա։

«Նրանք սարսափելի գին կվճարեն, եթե դա տեղի ունենա»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը։

Ըստ Բայդենի՝ դա կփոխի նաև մյուսների վերաբերմունքը ՌԴ նկատմամբ։

Մինչ այս ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրենք չեն պլանավորում հարձակում Ուկրաինայի վրա, մինչդեռ ուկրաինական կողմը ոչ մեկ անգամ էր հայտնել հարձակման սպառնալիքի մասին։

Հիշեցնենք՝ Պուտինն ու Բայդենն օրեր առաջ քննարկում էին ունեցել տեսակապի միջոցով. հիմնական թեմաներից մեկն Ուկրաինան էր։