Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի հրազեն են կամավոր հանձնել

Լուրեր

17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 13:50
Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
17.11.2026 | 13:50
Ռուբինյանը պայման առաջարկեց. կողմ ենք քվեարկում ձեր հայտարարությանը, դուք՝ Սահմանադրության նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:42
Գեղամ Մանուկյանն արձագանքեց Վահագն Ալեքսանյանի՝ Քոչարյանի և Հեյդար Ալիևի մտերմության մասին ռեպլիկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:37
Քոչարյանը միակն է ՀՀ-ում, որ Հեյդար Ալիևից երաշխավորագիր է ստացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:35
Հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական վարկանշային մրցաշարի
17.11.2026 | 13:26
Եվրոպայի համար կարևոր է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում․ Գերմանիայի ԱԳ նախարար
Բոլորը

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքը. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես՝ հրացանի, ինքնաձիգի պահունակի, պայթուցիչներով նռնակների և տարբեր տրամաչափի փամփուշտների։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի և Մեծամորի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արմավիրի բաժնում արձանագրվել են ատրճանակի և ռազմամթերքի, Մեծամորում՝ ռազմամթերքի հանձնման դեպքեր: «Կալաշնիկովի» ինքնաձիգի, պայթուցիչով նռնակի ու տարբեր հրազենների և տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպքն արձանագրվել է ոստիկանության Մասիսի բաժնում։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի, պահունակի և փամփուշտների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Գործարանային համարով հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքն էլ արձանագրվել է ոստիկանության Տավուշի բաժնում՝ ՊՊԳՎ Տավուշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`