Վահրամ Դումանյանը պարգևատրել է Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի հաղթողներին

Լուրեր

17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 13:50
Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
17.11.2026 | 13:50
Ռուբինյանը պայման առաջարկեց. կողմ ենք քվեարկում ձեր հայտարարությանը, դուք՝ Սահմանադրության նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:42
Գեղամ Մանուկյանն արձագանքեց Վահագն Ալեքսանյանի՝ Քոչարյանի և Հեյդար Ալիևի մտերմության մասին ռեպլիկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:37
Քոչարյանը միակն է ՀՀ-ում, որ Հեյդար Ալիևից երաշխավորագիր է ստացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:35
Հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական վարկանշային մրցաշարի
17.11.2026 | 13:26
Եվրոպայի համար կարևոր է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում․ Գերմանիայի ԱԳ նախարար
17.11.2026 | 13:19
Էդգար Ղազարյանը Արթուր Սարգսյանի բացակայության վերաբերյալ հարցեր ուղղեց. Ռուբինյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը։

Ծրագրի շրջանակում անցկացվել են աթլետիկական հնգամարտի, սեղանի թենիսի, հրաձգության, ուժային եռամարտի, բազկամարտի, ֆուտզալի, բասկետբոլի և վոլեյբոլի մրցումներ։ Խաղերին մասնակցել են 22 բարձրագույն ուսումնական հաստատությունների 1020 ուսանող մարզիկներ։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով ուսանողական խաղերի հաղթողներին ու մասնակիցներին, կարևորել է մասսայական սպորտի զարգացման համատեքստում ավանդույթ դարձած այս մրցաշարի անցկացումը. «Շնորհավորում եմ ուսանողական խաղերի բոլոր մասնակիցներին և հաղթողներին: Ինչպես գիտեք, ՀՀ կառավարության և վարչապետի մակարդակով շատ է կարևորվում մասսայական սպորտի զարգացումը, և կարծում եմ՝ ուսանողական խաղերը լիովին ներառվում են մասսայական սպորտի շրջանակում: Այս իմաստով՝ կրկնակի ողջունելի է երկար տարիների ավանդույթ դարձած այս մրցաշարի անցկացումը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ընդգծել է, որ նախարարությունն իր առաջնահերթություններից է համարում մասսայական սպորտի զարգացումը. «Ուսանողական խաղերն աշխարհում ունեն իրենց ուրույն տեղը: Այն օլիմպիական խաղերից և բանակայինների՝ աշխարհի առաջնությունից հետո, թերևս, երրորդն է: Մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որ այս շարժման մեջ ունենանք մեր ճիշտ տեղն ու դիրքը:

Ամեն ինչ պետք է անենք, որ այս խաղերը ձևական բնույթ չկրեն, պետք է նվիրվենք, հասկանանք, որ սա բոլորիս է պետք, ազգին է պետք. առողջ ուսանող՝ նշանակում է առողջ ապագա: ԿԳՄՍ նախարարությունն իր առաջնահերթություններից է համարում մասսայական սպորտն ու ուսանողական մարզական խաղերը: Ամեն ինչ կանենք, որ ապագայում դրանք լինեն առավել պրոֆեսիոնալ»:

Նշենք՝ ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակային առաջին, երկրորդ, երրորդ տեղեր գրաված բուհերը պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով և մարզագույք ձեռք բերելու համար դրամական պարգևներով։

Ընդհանուր թիմային հաշվարկով երրորդ տեղն է գրավել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի պետական համալսարանը, իսկ պատվավոր առաջին տեղը գրավել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը:

Հուշանվերներով են պարգևատրվել լավագույն մարզիկները.

Ֆուտզալ մարզաձևից՝ Նարեկ Գասպարյանը (Հայաստանի ազգային տնտեսագիտական համալսարան),
Վոլեյբոլ մարզաձևից՝ Վիկա Կոշկարյանը (Երևանի պետական համալսարան),
Վահե Նազարյանը (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ),
Բասկետբոլ մարզաձևից՝ Արևիկ Ճշմարիտյանը (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ),
Մխիթար Վարդանյանը (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ):

Շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրվել են Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով նախատեսված 8 մարզաձևերի գլխավոր մրցավարները:

Շնորհակալագրերով են պարգևատրվել նաև խաղերում լավագույն արդյունք ցույց տված բուհերը՝

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը,
Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանը,
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը,
Հայ-ռուսական համալսարանը,
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը,
Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը,
Եվրոպական համալսարանը։