ՌԴ-ն դանակ է տվել Ադրբեջանի ձեռքը․ հրահրում է, որ ՀՀ-ն խնդրի Միութենական պետությանը միանալ․ կկորցնե՛նք Զանգեզուրը․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Facor TV-ի զրուցակիցը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն է

-Պարո՛ն Սարգսյան, Ձեր տեսակետն է, որ Ռուսաստանը ոչ հուսալի ռազմական դաշնակից է, ապացույցը Ադրբեջանի ռազմական շանտաժն է, որը կա՛մ դա համաձայնեցնում է Կրեմլի հետ, կա՛մ Մոսկվան այնքան է թուլացել, որ Ալիևը սադրանքների հարցում չի կաշկանդվում։ Փորձելով այլընտրանքներ գտնել՝ ՀՀ-ն օրերս Ֆրանսիայի հետ ստորագրեց «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզը», ուր էներգետիկայից մինչև ենթակառուցվածքներին առնչվող ծրագրեր կան։ Բացի այդ, ՀՀ ՊՆ-ում Լիտվան ու ՀՀ-ն ստորագրեցին 71 միջոցառում ընդգրկող համագործակցության ծրագիր։ Հնդկաստանի արտգործնախարարին Երևանում Միրզոյանն ասել էր՝ Հայաստանն ու Հնդկաստանը պետք է ջանքեր գործադրեն՝ պաշտպանական ոլորտում համագործակցությունը նոր մակարդակ տեղափոխելու համար։ Սրանց գումարենք Փաշինյանի մասնակցությունը ԱՄՆ նախագահի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին։ Դուք ահազանգում եք, որ ՌԴ-ն որոշակի հակաքայլեր կանի։ Բնական է՝ ԽՍՀՄ-ը վերականգնելու երազանք ունեցող ուժը ձեռքերը ծալած չի նստի և կփորձի թույլ չտալ ՀՀ-ին դուրս գալու իր ազդեցության գոտուց։ Ի՞նչ ռիսկեր պիտի հաշվի առնի ՀՀ իշխանությունը, եթե իրոք ցանկանում է բալանսավորել արտաքին քաղաքականությունը։

-Մենք պետք է հարցին նայենք հետևյալ տեսանկյունից՝ տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ, առավել ևս մեր տարածաշրջանում դա ընդգծված է, նույնիսկ տարածքային որոշակի փոփոխություններ կան, նկատի ունեմ նաև Սիրիան, Մերձավոր Արևելքը և այլն։ Պետք է նայենք, թե աշխարհաքաղաքական այս փոփոխություններում ի՞նչ բևեռներ կան, որո՞նց ազդեցությունն է մեզ վրա և ի՞նչ է ուզում այդ բևեռներից յուրաքանչյուրը։ Ռուսաստանը՝ որպես աշխարհաքաղաքական բևեռ, ուզում է պահպանել իր դիրքը, ամրացնել և, ակնհայտորեն, ինքը փորձում է վերականգնել նախկին ԽՍՀՄ-ը կամ դրանցից մնացած բեկորները կամ դրանցից անջատված մասերը պոկել։ Հիշեք Բելառուսը՝ նրա նախագահն ընտրությունների ժամանակ հայտարարում էր, որ ՌԴ-ն խառնվում է իր ներքին գործերին, ինչն ինքը թույլ չի տա, բայց ՌԴ իշխանությունները կարողացան Բելառուսի ընդդիմության վրա կամ բազմաթիվ այլ լծակներ կիրառելով՝ հասցնել նրան, որ ստիպված եղավ Բելառուսը կողմ արտահայտվել Միութենական պետության մեջ մտնելուն։

-Եվ նախկինում ՌԴ-ի հետ վերջնական սերտաճման գաղափարին ընդդիմացող Լուկաշենկոն ստիպված Պուտինի հետ հաստատեց Միութենական պետությանը ինտեգրվելու 28 միջոցառում․․․

-Չանդրադառնամ Մոլդովային և Ուկրաինային, որտեղ տեսնում ենք՝ Ռուսաստանը ինչ խնդիրներ է դրել և ինչ է փորձում անել։ ՌԴ-ն խնդիր է դրել նաև Հայաստանը Միութենական պետություն դարձնել, ինչի ճանապարհին ինքը օգտագործեց պատերազմը։ Հիմա օգտագործում է Ադրբեջանին, որ ՀՀ-ն գնա իր դուռը, խնդրի՝ ասելով՝ ինձ վերցրեք Միութենական պետություն, որովհետև ինքս իմ անվտանգությունն ապահովել չեմ կարողանում։ Դրա համար էլ թույլ չի տալիս, որ մենք այլ երկրներից լուրջ սպառազինություն գնենք, իր տված սպառազինությունը հիմնականում առանց տեղորոշման քարտեզների է կամ առանց լուրջ հրթիռների է, նկատի ունեմ՝ Սու-30-ները։ Եվ սրան զուգահեռ՝ ինքն օգտագործում է ՀՀ-ի ներքին 5-րդ շարասյունը․ ՀՀ ԱԺ երկրորդ ուժի ղեկավարն ասել է՝ քննարկման թեմա է Միութենական պետության գաղափարը և ինքը չի կարող դրան հստակ պատասխան տալ՝ դե՞մ է, թե՞ կողմ։ Այսինքն՝ ասել է, որ դա իր համար քննարկման ենթակա է, ինչին դեմ է Նիկոլ Փաշինյանը։ Այդ պատճառով էլ այսօր ՌԴ-ն հրահրում է Ադրբեջանին, դանակը տվել է Ադրբեջանի ձեռքն ու ասում է՝ հասցրու նրան, որ ՀՀ-ն գա ու մեզ խնդրի՝ Միութենական պետությանը միանալ։

Կան մարդիկ, որոնք կողմ են դրան, բայց այդ մարդիկ չեն հաշվում՝ նույնը 1918-20 թվականներին է տեղի ունեցել, և մենք հիմա միանշանակ տարածք են կորցնելու՝ Զանգեզուրը։ Մյուս բևեռն ի՞նչ է առաջարկում․ այնտեղ ԱՄՆ-ն և ԵՄ-ն են, որոնք աշխարհը բաժանում են երկու մասի՝ ժողովրդավարների և ոչ ժողովրդավարների։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն այդ երկրներում իրենց ազդեցությունը մեծացնում են և իրենց շահերը սպասարկում են ժողովրդավարության միջոցով։ Մեզ ձեռնտու է ժողովրդավարությունը՝ որպես մոդել, որպեսզի մենք ընտրենք մեր իշխանություններին։ Մենք կունենանք ինքնիշխանություն՝ ժողովրդավարության պարագայում, մեր կարծիքը հաշվի է առնվում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան