Ադրբեջանական Մեջլիսն արձագանքել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի՝ ՀՀ-ի և Արցախի դեմ Բաքվի ագրեսիան դատապարտող բանաձևին

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովն արձագանքել է ավելի վաղ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի ընդունած՝ «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» բանաձևին, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը։ 

Հայտարարության մեջ «խիստ բողոք է արտահայտվում Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի սադրիչ, անհիմն և կեղծ բանաձևի դեմ»։ 

«Կիպրացի պատգամավորների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ նման սադրանքները՝ ուղղված տարածաշրջանի ապակայունացմանը, ծառայում են ուժերին, որոնք «30 տարի ապօրինաբար Ադրբեջանի 20 տոկոսը օկուպացիայի տակ էին պահում»։ Անցել է ավելի քան մեկ տարի Ադրբեջանի, ՌԴ-ի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունից, որը վերջ դրեց պատերազմին և ստեղծեց պայմաններ՝ տարածաշրջանում խաղաղ կյանքի նոր փուլի համար»,- ասվում է ադրբեջանական հայտնի թեզերը պարունակող հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ Կիպրոսի ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 3-ին ընդունված բանաձևով դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ, պահանջում է ի կատար ածել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ գերիների անհապաղ ազատ արձակումը:

Միաժամանակ, այն կոչ է անում միջազգային հանրությանը՝ գործել այնպես, որ դադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև հորդորում միջազգային կառույցներին՝ հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը: Բանաձևը նաև դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմում:

Էմմա Չոբանյան