Ժամանակակից ջերմատներ և ինտենսիվ այգիներ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչն այցելել են Լոռի և Տավուշ մարզերի մի շարք համայնքներ՝ դպրոցներում ՊՀԾ աջակցությամբ ներդրված գյուղատնտեսական նորարար կարողությունները դիտարկելու նպատակով․ տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Պաշտոնյաները այցելել են Վանաձորի թիվ 27 և Թեղուտի դպրոցներին կից կառուցված ժամանակակից ջերմատներ, որտեղ աճեցվում են ավանդական և բարձրարժեք մշակաբույսեր, այդ թվում՝ բրոկոլի և կոլրաբի։ Ջերմատներում իրականացվող աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են դպրոցի սաները։

Այցի ընթացքում Արման Խոջոյանն ու Ելենա Միլոշևիչը եղել են նաև Շահումյանի և Դարպասի միջնակարգ դպրոցներում, որոնց տարածքում հիմնվել են ինտենսիվ այգիներ։ Ակնկալվում է, որ այգիներից տարեկան կստացվի ավելի քան 10-15 տոննա բերք։ Դպրոցները հագեցած են մրգի և բանջարեղենի չորացման սարքավորումներով, որոնց միջոցով ինտենսիվ այգիներից հավաքած բերքից կկազմակերպվի չրերի արտադրություն։

Արման Խոջոյանի խոսքով՝ դպրոցներում այսպիսի կարողությունների ներդրումը համահունչ է գյուղոլորտում պետական քաղաքականությանն ու կարող է օրինակ ծառայել նաև այլ համայնքների համար։

«Սա շատ կարևոր նախագիծ է, քանի որ այն կարծես գալիս է լրացնելու գործող պետական օժանդակության ծրագրերը, որոնք խրախուսում են ջերմատների, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների ստեղծումը։ Այն նաև ցուցադրում է, որ փոքր տարածքներում հնարավոր է ստեղծել, օրինակ, այնպիսի ինտենսիվ այգի, որը կարող է ավելի եկամտաբեր լինել, քան ավելի ընդարձակ տարածք զբաղեցնող ավանդական այգիները», – նշել է Արման Խոջոյանը։

Նախարարի տեղակալը կարևոր է համարել, որ դպրոցամերձ ջերմատներում ու այգիներում կիրառվող նորարարական մոտեցումներն և տեխնոլոգիաները ունեն ոչ միայն ուսուցողական նշանակություն, այլև ոգևորիչ են և մոտիվացնող, քանի որ աշակերտները հնարավորություն են ստանում անմիջական մասնակցություն ունենալ գյուղմթերքի մշակմանը և ձեռք բերել ժամանակակից եղանակներով մշակաբույսերի աճեցման հմտություններ, ծանոթանալ արտադրական ողջ արժեշղթային։

Միաժամանակ Արման Խոջոյանն ընդգծել է, որ նման ծրագրերը նպաստում են նաև համայնքային կարողությունների զարգացմանը և գյուղատնտեսական գործունեության եկամտաբերության ավելացմանը։

Փոխնախարարը լիահույս է, որ այգեգործական և ջերմոցաշինական հարուստ գիտելիքներով զինված այս դպրոցների սաները հետագայում կարող են համալրել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների շարքերը և իրենց հետագա կյանքը կապել գյուղատնտեսության հետ։

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և այլ գործընկերների հետ համատեղ, ուսումնասիրում է «Դպրոցական սնունդ» ծրագրի և «Պարենային արժեշղթաների» նախագծի տրանսֆորմատիվ բաղադրիչին լրացուցիչ կառուցվածքային մոտեցում տրամադրելու հնարավորությունները։ Այս առնչությամբ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Ելենա Միլոշևիչը նշել է․ «Այս երկուսի միջև կարևորագույն կապը ենթակառուցվածքներում ներդրումներն են, որոնք ծառայում են թարմ և առողջարար սննդով ապահովմանը, միաժամանակ երեխաներին, նրանց ծնողներին և համայնքներին կրթելով ժամանակակից տեխնոլոգիաների մասին, որոնք օգտագործվում են Հայաստանում մաքուր, կանաչ և ինտենսիվ գյուղատնտեսության համար։

 ՊՀԾ-ն նաև ընդգծում է աշակերտների գյուղատնտեսական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մոտիվացնում է նրանց ագրոբիզնեսում հնարավոր կարիերա սկսելու համար: Սա դրական ազդեցություն կունենա այս կարևոր տնտեսական ոլորտում երկրի ընդհանուր ազգային կարողությունների վրա»:

Ընդհանուր առմամբ, ՊՀԾ աջակցությամբ Հայաստանի 44 համայնքի դպրոցներում հիմնվել են ջերմատներ, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիներ, որտեղ աշակերտները կարող են ներգրավված լինել գյուղատնտեսական գործունեության մեջ։