Ջո Բայդենը վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 9-ին Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է Վաշինգտոնի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ասվում է Սպիտակ տան տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդն իր զրուցակցին վստահեցրել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն կպատասխանի Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ցանկացած ագրեսիվ գործողության։

«Նախագահ Բայդենը խորը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների կապակցությամբ և հասկացրել, որ ԱՄՆ-ը և մեր դաշնակիցները վճռական կպատասխանեն տնտեսական և այլ միջոցներով՝ հետագա ռազմական միջամտության դեպքում»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Դոնբասի շուրջ բանակցությունների ակտիվացմանը՝ Մինսկի համաձայնագրերի և Նորմանդական ձևաչափի տեսքով, և որ Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում չի ընդունվի առանց Կիևի։

Ի վերջո, Բայդենը և Զելենսկին պայմանավորվել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունն ավելի լավ կլինի լուծել դիվանագիտական ճանապարհով, և կոչ են արել Մոսկվային թուլացնել լարվածությունը։

Տաթև Ֆռանգյան