Զգուշացնում եմ, զերծ մնացեք նման հռետորաբանությունից. Արթուր Խաչատրյանը՝ Վահագն Ալեքսանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

«Դուք երեք թվեր էիք հրապարակում. ես այս 30 տարիների ընթացքում առնվազն 3 դեպք գիտեմ, որ կուսակցությունները, որոնք ինչ-որ մի պահի շատ ձայներ էին հավաքում, այդ դիրքերից էին խոսում, ասում էին՝ մենք այսքան, ՀՅԴ-ն 5 տոկոս, 10 տոկոս. Ու՞ր են նրանք հիմա»,- ա յս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին:

«Զգուշացնում եմ, ուղղակի հորդորում եմ  ձեռնպահ մնալ այդ հռետորաբանությունից և նաև հաշվի առնել թրենդը: Թրենդը շատ ավելի վատ է, քան երևի տվյալ պահին գրանցված արդյունքները»:

Անդրադառնալով Վարդենիսում տեղի ունեցող հետընտրական զարգացումներին՝ Խաչատրյանը նշեց. «Չեմ կարող չարձանագրել այն, ինչ տեղի է ունենում Վարդենիսում. տեղական ընտրություններում հավանաբար ոչ բաղձալի արդյունք գրանցելուց հետո մեկ էլ հանկարծ քրեական գործ է հարուցվում ընդդիմադիր բլոկներից մեկի ղեկավարի նկատմամբ, որոնք մեծամասնություն էին ստացել ընտրություններում: Մենակ խնդրում եմ՝ մի՛ ասեք, որ դա պատահականություն է, մի՛ ասեք, որ դա Հայաստանում, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական զարգացումների ևս մի դրսևորում չէ: Այն, ինչ տեղի է ունենում Վարդենիսում, խիստ արգահատելի է, անթույլատրելի է և երկրի ու սերունդների նկատմամբ հանցագործություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: