Ո՞վ է մեղավոր 10-ամյա երեխայի առեղծվածային մահվան մեջ․ գործը վերաբացվում է 11 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2010 թվականին Չարենցավանի 5-րդ դպրոցում 10-ամյա երեխայի մահվան լուրը ցնցեց հանրությանը, բայց արագ էլ մոռացվեց։ Պատճառների մասին՝ քիչ հետո, մինչ այդ՝ ծնողները վերհիշում են դեպքի մանրամասները։

Տունը, որտեղ ապրում էին Մկրտչյանները, դպրոցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էր։ Երեխային դպրոց ճանապարհելուց կես ժամ անց մայրը բնակարանի պատուհանից դպրոցի մաքրուհու բացականչություններն է լսում։ «Դերենիկին հիվանդանոց տարան»․․․ միայն այսքանն էր hստակ հասկացվում։

Երեխային դպրոցի մաքրուհին է դասարանից ձեռքերի վրա իջեցրել, իսկ դպրոցի մուտքի մոտ ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ Արսեն Ավագյանն է առաջին օգնությունը ցույց տվել։

Զգալով, որ երեխան չի շնչում, շտապօգնության մեքենային չեն սպասել, մոտակայքում կայանած հացի մեքենայով հիվանդանոց են տեղափոխել։

Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, որտեղ է եղել ուսուցչուհին և մահվան ինչ վարկածներ են հետո շրջանառվել, Արսեն Ավագյանը չի հիշում․ շատ ժամանակ է անցել։

«Զարմանալի չէ։ Դեպքից հետո եղածը թաքցնելու, ճշմարտությունը խեղաթյուրելու փորձեր են արվել»,- ասում է մայրը։

Տղաները, ում հետ վիճաբանություն է եղել, Վրեժն ու Իշխանն են, արդեն 21 տարեկան։ Իշխանին Երևանում գտանք, շինարարության վրա է աշխատում։ Դեպքը հիշում էր, բայց ոչ բոլոր մանրամասներով։

Դասընկերոջ մահից հետո Իշխանը երկար ժամանակ հոգեբանական ծանր վիճակում է եղել։ Ասում է՝ հետո է հասկացել է, որ նրա մահվան մեջ մեղավոր չէ։ Իշխանը ծառայությունից մեկ տարի առաջ է վերադարձել։ Ասում է՝ ամեն ինչ կտար, որ այդ օրն իր կյանքում պարզապես չլիներ։

Որ եղբայրներն ակտիվ են եղել, նաև տղաների ծնողները փաստեցին։

Մաթեմատիկայի ուսուցչուհին՝ Էմմա Կարապետյանը, որ հիմա թոշակի է անցել, ասել է, որ ինքը դասարանում է եղել, վեճ չի եղել, Դերենիկն էլ առողջական խնդիրների պատճառով է մահացել։ Մինչդեռ դատաբժշկական փորձաքննությունը հաստատել էր, որ երեխան առողջական խնդիրներ չի ունեցել, մարմնի վրա կապտուկներ են եղել, կապտուկ է եղել նաև քունքի շրջանում, իսկ մահը վրա է հասել թթվածնային քաղցի պատճառով։ Էմմա Կարապետյանի հետ խոսել չկարողացանք, քաղաքում չէր։ Հարևանն ասաց՝ Մոսկվա է գնացել։

Հենց այստեղ են Դերենիկի հարազատները տեսնում խնդիրը։ Ասում են՝ ծանոթ-բարեկամի կապերով ժամանակին կարողացել են գործը կարճել։ Ո՞վ էր իրականում մեղավոր երեխայի մահվան մեջ՝ մնաց չբացահայտված։ Դեպքից միայն 2 ամիս անց՝ տուժող կողմի միջամտությամբ է քրեական գործ հարուցվել, բայց ոչ թե մահվան, այլ մարմնական թեթև վնասվածք հասցնելու հատկանիշներով։

Մի քանի տարի տեղական բոլոր ատյաններում արդյունքի չհասնելուց հետո փաստաբանները գանգատ ներկայացրին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Տարիներ տևած քննությունից հետո օրեր առաջ հրապարակվեց վճիռը՝ առ այն, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ կետը։ Հիմա գործը նորից վերաբացելու են։

Թեպետ 11 տարվա վաղեմության գործը մի շարք դժվարություններ առաջ կբերի, բայց հույսը, որ մեղավորները կպատժվեն, ծնողները դեռ չեն կորցնում։ «Վերջապես Դերենիկս հանգստություն կգտնի»,- ասում են նրանք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան