Տնտեսական ճգնաժամի և գնաճի ֆոնին` Ստամբուլում հերթեր են գոյանում էժան հացի համար․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Թուրքիայում լիրայի արժեզրկման և գնաճի ֆոնին թուրքերի եկամուտների «քայքայվել են», ուստի շատ մարդիկ Ստամբուլում քաղաքապետարանի կողմից տրամադրվող էժան հացի համար հերթ են կանգնում՝ ցանկանալով ընտանեկան բյուջեում թեկուզ փոքր-ինչ խնայողություն անել։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ քաղաքի Սուլթանգազի թաղամասը, որն ավանդաբար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության հենակետն է եղել, տասնյակ մարդիկ սպասում են քաղաքապետարանի կրպակից հաց գնելուն՝ նշելով, որ աճող տնտեսական խնդիրներն այլ ընտրություն չեն թողնում։

«Մարդիկ հիմա այնքան սուղ նյութական վիճակում են, որ հաշվում են մեկ, հինգ, տասը, քսան լիրան»,- ասել է հերթում սպասողներից 50-ամյա Օզջան Քեթհուդան՝ դժվարությունների համար մեղադրելով կառավարությանը։

«Կառավարությունը պետք է փոխվի, քանի որ 20 տարի նույն համակարգն է։ Մարդիկ կարող են ասել՝ «Կեցցե՛ իմ սուլթանը», բայց այդ շրջանն արդեն ավարտվել է։ Նրանք, որոնք ինձ հետ քվեարկել ենք ԱԶԿ-ի օգտին, ևս դժվարությունների են հանդիպում»,-ասել է նա։

Լրատվամիջոցի հետ զրույցում Ռամազան Քամբեյն էլ ասել է, որ իր ընտանիքի տնտեսական վիճակը շեշտակի վատացել է։ Նրա խոսքով՝ նախկինում շաբաթական 1000 լիրան են ծախսել, որից կեսը՝ սննդի համար։

«Եթե շաբաթական 1000 լիրան բավարար չէ, ո՞ւմ մեղադրենք սրա համար»,- ասել է նա։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը Էրդողանի հավանական մրցակիցներից է նախագահական ընտրություններում, հայտարարել է, որ հերթերը ցույց են տալիս, որ ոչ միան տնտեսական ճգնաժամ է, այլև կառավարման ձախողում, ինչը խոսում է քաղաքական փոփոխությունների անհրաժեշտության մասին։

Նշվում է, որ քաղաքապետարանը հացը վաճառում է 1․25 լիրայով՝ սովորական հացաբուլկեղենի գնի կեսի չափով, կրկնապատկվել է հացի արտադրությունը՝ պահանջարկը բավարարելու համար, բայց հերթերը ցույց են տալիս, որ դա էլ բավարար չէ։

«Սա հստակորեն ցույց է տալիս աղքատությունը։ Մարդիկ հաճույք չեն ստանում հացի համար հերթ կանգնելուց»,- ասել է Իմամօղլուն։

Քաղաքապետարանի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում կենսական ծախսերն աճել են 50%-ով, վարձավճարները՝ 71%-ով, իսկ հիմնական կենցաղային ապրանքների գները՝ 75%-ից մինչև 138%-ով:

«Այս գործընթացը սոսկ տնտեսական ճգնաժամ չէ, ես ուզում եմ ընդգծել, որ սա քաղաքական ճգնաժամ է»,- ասել է Իմամօղլուն։

Հավելենք, որ լիրայի կտրուկ արժեզրկման հետևանքով, որն այս տարի կազմել է 40 տոկոսից ավելի, երկրում աննախադեպ գնաճ է սկսվել։ Տնտեսական ճգնաժամի ֆոնին նաև խանութներում սահմանափակ քանակությամբ են վաճառվում առաջին անհրաժեշտության ապրանքները։

Էմմա Չոբանյան