Վարագավան բնակավայրում շչակ է գործարկվելու
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։