Ալեն Սիմոնյանը հանդիպում է գերիների հարազատների հետ

Լուրեր

07.05.2024 | 23:30
ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում ազատ արձակել կալանավորված լրագրողներին
07.05.2024 | 23:22
Իրանն ու Ադրբեջանն առաջիկա օրերին Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն
07.05.2024 | 23:10
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 9-ը մարզում
07.05.2024 | 22:59
Ադրբեջանցի պատգամավորները մտահոգված են ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների կապակցությամբ
07.05.2024 | 22:50
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ
07.05.2024 | 22:38
Ստամբուլում մեկ այլ եկեղեցու մզկիթի վերածելը վիրավորում է նրա բնույթը․Հունաստանի ԱԳՆ-ն՝ Թուրքիային
07.05.2024 | 22:27
Երևանի Նորաշեն թաղամասում ավտոբուս է այրվել
07.05.2024 | 22:22
Հայաստանը պատրաստակամ է խորացնել փոխգործակցությունն ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ նրա առանձին անդամ երկրների հետ՝ Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ․ Վահան Կոստանյան
07.05.2024 | 22:12
Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց կքննարկի՞ Պուտինի հետ․ ինչ սպասել վաղվա հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 22:05
Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
07.05.2024 | 21:56
Բաքուն և Սոֆիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր են ստորագրելու․ Բուլղարիայի նախագահն Ադրբեջանում է
07.05.2024 | 21:53
Պայմանագրային զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ
07.05.2024 | 21:41
ԱԱՏՄ զգուշացումը՝ երթերի, հավաքների մասնակցելու գործատուների պարտադրանքի տեղեկությունների կապակցությամբ
07.05.2024 | 21:30
Վանեցյանը, Միհրան Պողոսյանը հավաքվեցին, և մարդկանց բողոքը վարկաբեկված է համարվում, ինչո՞ւ ակտիվացան՝ Փաշինյանի թույլ պահին․ Արմեն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 21:27
Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
Բոլորը

Factor.am-ը տեղեկացավ, որ այսօր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպելու է գերիների հարազատների հետ։ Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ նշելով, որ րոպեներ առաջ հանդիպումը մեկնարկել է։

«Գերիների տասը հարազատների հետ է հանդիպումը»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից հայ ռազմագերիների տասնյակ հարազատներ բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ-ի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ պահանջելով հանդիպում ԱԺ նախագահի հետ։

Նրանք իրենց բողոքն էին հայտնում Փարիզում Սիմոնյանի մասնակցությամբ սկանդալային տեսանյութի կապակցությամբ, որում խորհրդարանի խոսնակը, մասնավորապես, նշել էր. «Եթե ես գերիների պատճառով պիտի Սիսիանը կորցնեմ, Սյունիքը կորցնեմ, կներես, բայց ես համարում եմ, որ իրենք արդեն չկան»։

Գերիների հարազատները ցանկանում են Սիմոնյանից պարզաբանում ստանալ արտահայտած մտքերի վերաբերյալ։

Մերի Մարտիրոսյան