Բաքուն փորձում է մանիպուլացնել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումները

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը նախօրեին հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց դեմ ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման հետ կապված որոշումները։

Դատարանը գրեթե բավարարել է Հայաստանի կողմից ներկայացած հրատապ միջոցների մասին հայցը և մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ Չնայած սրան՝ ադրբեջանական քարոզչամեքենան լծվել է սեփական հանրությանը հանգստացնելու և մանիպուլացնելու գործին։ Ըստ երևույթին, Բաքուն չէր սպասում, որ իր հիմնական պահանջները մերժվելու են դատարանի կողմից։

Առաջինը, իհարկե, քարոզչության է անցել Ադրբեջանի ԱԳՆ-ն, որը հայտարարություն է տարածել՝ ողջունելով դատարանի որոշումը։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ դատարանը մերժել է Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք միջնորդությունները՝ կապված հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, «ռազմավարի պուրակի» փակման հետ, բնականաբար, դիմելով մանիպուլյացիաների։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, սակայն, չի նշում, որ դատարանը մեծամասամբ բավարարել է Հայաստանի միջնորդությունները Բաքվի դեմ, որոնք պետք է կատարվեն։

ԱԳՆ հայտարարության այս թեզերն արագորեն տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք փորձում են դատարանի վճիռը ներկայացնել որպես «Ադրբեջանի հաղթանակ» ՝ նշելով, որ Հայաստանի պահանջները չեն բավարարվել։

Նախ՝ նշենք, որ հայ գերիների անհապաղ վերադարձ դատարանը չի պարտավորեցրել Բաքվին, քանի որ, ըստ կառույցի, Ռասայական խտրականության բոլոր ձևերի կոնվենցիան այդ հնարավորությունը չի ընձեռում։ Հայաստանն այս պարագայում կարող է հայցադիմում ներկայացնել այլ կոնվենցիայով։

Այնուամենայնիվ, դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը։ Դատարանը նշել է, որ հայ գերիների իրավունքներն Ադրբեջանում ձերբակալված լինելու ընթացքում չպետք է ոտնահարվեն՝ ելնելով նրանց ազգային պատկանելությունից, պետք է հարգվեն ՀՀ-ի կողմից ներկայացված գերիների իրավունքները, որոնք կալանավորվել են 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո։

Անդրադառնալով «ռազմավարի պուրակին»՝ պետք է նշել, որ դատարանը ոչ թե մերժել է հայկական կողմի՝ այն փակելու պահանջը, այլ ի գիտություն է ընդունել ադրբեջանական կողմի ավելի վաղ արած հայտարարությունները, որ հայ զինվորների սաղավարտներն ու մանեկենները վերջնականապես հեռացված են այնտեղից ու այլևս երբեք չեն ցուցադրվելու։

Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին քայլեր ձեռնարկել՝ ռասայական ատելության ու խտրականության կանխարգելման համար, այդ թվում՝ պետական պաշտոնյաների և հանրային տարբեր կառույցների կողմից, որոնք թիրախավորում են էթնիկ հայերին։ Դատարանն այստեղ հստակ արձանագրում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով զբաղվում է հայատյաց ու խտրական քաղաքականությամբ, ի տարբերություն Հայաստանի դեմ կիրառված միջոցի, որը վերաբերում է կազմակերպություններին ու մասնավոր անձանց։

Բացի այդ՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանը բավարարել է ՀՀ-ի ևս մեկ պահանջ՝ բոլոր միջոցները ձեռնարկել՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության՝ ոչ միայն եկեղեցիների, այլև աղոթատեղիների, հուշարձանների, հուշակոթողների, գերեզմանների և այլնի վանդալիզմը։

ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ներկայացրած հիմնական պահանջը՝ կապված ականապատ տարածքների քարտեզների պարտադիր տրամադրման հետ, դատարանը մերժել է։ Այսինքն՝ Հայաստանը Ադրբեջանին քարտեզները փոխանցելու պարտավորություն չունի։

Այս որոշումից շփոթված ադրբեջանական լրատվամիջոցները նախ սկսեցին տեղեկություններ հրապարակել, որ դատարանը բավարարել է պահանջն ու քարտեզների տրամադրման որոշում կայացրել, ապա Ադրբեջանի իշխանությունների խոսափող լրատվամիջոցները լուրեր տարածեցին, որ կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանը, իբր, «վախենալով դատարանի արդար որոշումից, մի քանի օր առաջ մնացած քարտեզներն արդեն տրամադրել է»։

Նշենք, որ դատարանի որոշմամբ՝ Ադրբեջանն այդպես էլ չի կարողացել այդ կետով իր մեղադրանքներն ապացուցել, հիմնավորել, որ դա չի համապատասխանում կոնվենցիային։

Ի դեպ, այսօր էլ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը, դարձյալ ադրբեջանական քարոզչական անհիմն թեզերն առաջ տանելով, հայտարարել է, որ Բաքուն, իբր, հասել է Երևանից «ականապատ քարտեզների տրամադրմանը»՝ չնշելով ՄԱԿ-ի դատարանի կողմից Ադրբեջանի հիմնական պահանջի մերժման պատճառները։

Մամեդովը նախընտրել է չխոսել նաև դատարանի որոշմամբ Ադրբեջանի դեմ կիրառված միջոցներից։

Հաշվի առնելով ադրբեջանական մեդիայի հրապարակումները և ԱԳՆ-ի հայտարարությունները՝ տրամաբանական կլինի ենթադրել, որ Բաքուն այլևս հրաժարվելու է ականապատ տարածքների քարտեզների թեզի տարածումից, քանի որ Երևանը, ըստ նրանց, «դրանք տրամադրել է»։

Հավելենք նաև, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը երկու կողմերին պարտավորեցրել է զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են սրել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը։

Էմմա Չոբանյան