2022-ի բյուջեում «Արցախյան հիմնախնդիրներ» բաժինը բաղկացած է ընդամենը 69 բառից․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Քննարկում ենք մեր երկրի համար ամենակարևոր նշանակություն ունեցող փաստաթղթերից մեկը՝ պետական բյուջեն: Բյուջեն հաշվապահություն չէ, բյուջեն լոկ հանրային ֆինանսներ չեն, բյուջեն քաղաքականություն է, քաղաքական նպատակների սահմանում և խնդիրների լուծման ուղիների ահմանագծում և անհրաժեշտ ֆինանսական միջոների տրամադրումն է: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«2022-ի բյուջեում «Արցախյան հիմնախնդիրներ» բաժինը բաղկացած է ընդամենը 69 բառից»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը: Այնուհետև նա մեջբերեց այդ հատվածը. «Հայաստանը շարունակում է հանդիսանալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն ու աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, այդ թվում, Արցախի մշակութային ու կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ: Հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո`ԼՂ կարգավիճակի հստակեցմամբ հայտնի սկզբունքների ու տարրերի, այդ թվում, ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հայաստանը ձգտելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցային գործընթացի լիարժեք վերականգնմանը`համոզված լինելով, որ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հայաստանն աշխատելու է Արցախի մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ»:

Խաչատրյանն ընդգծեց, որ հստակ չէ, թե արցախյան հիմնախնդրի ինչ լուծման է հետամուտ գործող իշխանությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: