Ադրբեջանը հայտնել է 2022թ․ ՀՀ-ի դեմ նոր դատական հայցեր ներկայացնելու մտադրության մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանը նախատեսում է 2022 թվականին Հայաստանի դեմ մի քանի հայց ներկայացնել, իբր, միջազգային կոնվենցիաների խախտման առնչությամբ։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հաջորդ տարի Ադրբեջանը ծրագրում է Հայաստանի դեմ մի քանի հայց ներկայացնել՝ կապված մի շարք կոնվենցիաների խախտման հետ»,- ասել է Մամեդովը։

Նա նշել է, որ բողոքները ներկայացվելու են երկու ուղղություններով։

«Հայցերից մեկը վերաբերելու է շրջակա միջավայրին հասցված վնասի չափերին։ Եվ, իհարկե, գործող որոշ կոնվենցիաների շրջանակում նախատեսվում է բարձրացնել այդ տարածքներում շրջակա միջավայրին հասցված վնասի հետ կապված հարցը։ Մյուս հայցը վերաբերելու է էներգետիկ ռեսուրսներին։ Հայաստանի կողմից էներգառեսուրսների ապօրինի օգտագործման և շահագործման փաստերը հավաքագրվում են, և մենք պատրաստվում ենք այդ կապակցությամբ պահանջներ ներկայացնել»,- ասել է Մամեդովը։

Նա, սակայն, չի հայտնել, թե որ միջազգային ատյաններին է դիմելու Բաքուն։

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրեջանը մշտապես հայտարարում է, որ միջազգային ատյաններում տարբեր դատական հայցեր է ներկայացնելու Հայաստանի դեմ, սակայն դեռևս միայն հակընդդեմ հայցերով պատասխանում է Երևանի դիմումներին։ Նշենք, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ հայցեր է ներկայացրել ՄԻԵԴ և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։

Էմմա Չոբանյան