Ռուսական ագենտուրայի ուզածն է՝ ՀՀ-ն զիջումներ անի Ադրբեջանին, ասեն՝ դավաճան է, մեզ տվեք իշխանությունը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.01.2025 | 11:49
ԵՄ հատուկ ներկայացուցիչը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում միության աջակցության ասպեկտները
13.01.2025 | 11:44
Կուրսկում արդեն 300 հյուսիսկորեացի զինվորներ են սպանվել, 2700-ը՝ վիրավորվել․ հարավկորեական հետախուզություն
13.01.2025 | 11:39
«Եռաբլուրից» գողացված ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1000 դրամով. երկու անձ կալանավորվել է․ ՔԿ
13.01.2025 | 11:35
Ժամանակն է՝ էքստենսիվ գյուղատնտեսությունն այլևս պետության կողմից չդիտարկվի որպես գյուղատնտեսության զարգացման հիմնական միջոց․ նախարար
13.01.2025 | 11:31
Լավ հիշեցի` զուգարաններից ի՞նչ կա. Ավինյանը՝ «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2025 | 11:24
Ունեցել ենք նախաքովիդյան շրջանի տնտեսական ցուցանիշներ, հիմա մտել ենք կայունության փուլ․ Պապոյան
13.01.2025 | 11:18
Ինչպես կարող եք ձեռք բերել տոմսային փաթեթներ․ Ավինյանը ներկայացնում է տարբերակները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2025 | 11:11
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է սպասվում, նաև գագաթնաժողով է նախապատրաստվում․ Ուոլց
13.01.2025 | 11:10
Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված իր թռիչքի ծախսերը․ խոսնակ
13.01.2025 | 11:06
«Ասացին՝ կա՛մ սա գրում ես էս մարդկանց վրա, կա՛մ գնում ես նստես». ՊՆ նախկին պաշտոնյան՝ դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2025 | 11:02
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
13.01.2025 | 10:55
Շիրակի չոր նավահանգիստը դառնալու է տարածաշրջանային լրջագույն հաբ. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2025 | 10:50
Կալիֆորնիայում հրդեհի հետևանքով մարդկային կորուստների թիվը հասել է 24-ի․ կրակը չի հաջողվում մարել
13.01.2025 | 10:41
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 13-ի դրությամբ
13.01.2025 | 10:30
Ինչո՞ւ պաշտպանության նախկին նախարարները, Իսակովի պողոտայի հողամասերի գնորդները մեղադրյալ չեն. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ

-Ադրբեջանը ոչ միայն ձախողել է փոխվարչապետերի հանձնաժողովի աշխատանքը, այլև Ալիևը Հայաստանից պահանջում է հրապարակել «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետը, հակառակ դեպքում՝ սպառնում է խնդիրներ ստեղծել։ Նախ՝ ի՞նչ ռեսուրսներ ունի Ադրբեջանն այս հայտարարություններն անելու Սոչիի հանդիպումից հետո երեք ղեկավարների հայտարարություններում պոզիտիվ տարրեր էին նկատվում, որոնց, իբր, պիտի գործնական քայլեր հետևեին։ Ինչո՞ւ է կրկին Ալիևը սադրիչ հռետորաբանությամբ հանդես գալիս։

-Ալիևը դժգոհ է Արևմուտքի ակտիվացումից և արևմտյան առաջարկներից, ընդհուպ, օրինակ, Բլինքենի արած այն հայտարարությունից, որ արդար հիմքով և ամբողջությամբ պետք է լուծվի արցախյան խնդիրը։ Դա նշանակում է կարգավիճակի հարցի արագացում՝ այն, ինչ իրենք հույս ունեին հետաձգել անորոշ ժամանակով, այնքան ժամանակով, որ Արցախում հայ չմնա։ Իսկ իրենք այդ ընթացքում սադրիչ գործողություններով, սպանություններով ուզում են հասնել նրան, որ այնտեղի բնակիչները, տեսնելով, որ վտանգված է իրենց կյանքը, շատերն արտագաղթելու են։ Արդյունքում՝ Արցախում մնա այնքան մարդ, որ միայն սպասարկի ռուս խաղաղապահներին, և այնքան մարդ, որ պետք է ռուսներին՝ ասելու, թե այնտեղ մարդիկ կան, պետք է պաշտպանել։ Իսկ հիմա, երբ Արևմուտքն արագացնում է կարգավիճակի հետ կապված խնդիրները, ամբողջական լուծում է առաջարկում Արցախի հարցին, նշանակում է՝ Ալիևը հիմքեր ունի մտահոգվելու։ Էլ չեմ ասում այն, որ Արևմուտքի ներգրավումը տարածաշրջանում ավելանում է, ՌԴ-ի դիրքերը թուլանում են, որը նոր ճնշումների առջև է կանգնած, ընդ որում՝ սառը պատերազմի վերականգնման վտանգ կա, ինչը որևէ մեկի համար գաղտնիք չէ։

Նման պայմաններում Ալիևն արագացնելու խնդիր ունի այն, ինչ ուզում է ստանալ ՀՀ-ից՝ շանտաժով, սպառնալիքով, որ կհարձակվի՝ փակելու արցախյան խնդիրը։ Ես, իհարկե, չեմ հավատում՝ ինքը դա իրեն թույլ տա, բայց այդպիսով փորձում է մի քանի խնդիր լուծել՝ դելիմիտացիայի հարցն իր ուզած ձևով լուծելու համար, և շատ վտանգավոր է, որ կյանքի չկոչվեց ԵՄ-ի փորձագետներին ներգրավելու հարցը փաստաթղթում։ Ո՞ր կողմը պետք է հանդգնի ասել ռուսներին՝ ուզում ենք դիմել եվրոպացիներին՝ փորձագիտական աջակցության համար։

-Դուք նշում եք, որ Բաքվի նկատմամբ կոշտ պատժամիջոցների մեծ փաթեթ կարող է կիրառել Արևմուտքը, եթե Ադրբեջանն արկածախնդրության գնա, և փորձի իրականացնել Ալիևի հոխորտանքները՝ ուժով միջանցք բացելու։ Ինչո՞ւ եք կարծում, որ Ալիևը երբեք նման ռիսկի չի դիմի։ Հարց է առաջանում՝ այդ պարագայում ինչո՞ւ է շանտաժի դիմում իր հայտարարություններով։

-Վախեցնելու համար, որովհետև այստեղ ռուսական ագենտուրան մի տարի է՝ Կրեմլին գրում է, որ Հայաստանի հասարակությունը, նաև՝ իշխանությունների մի մասն այն աստիճանի են վախեցած ևս մեկ պատերազմով, որ ամեն ինչի պատրաստ են, միայն թե Ալիևը չհարձակվի, դուք մի քիչ բզբզացեք, Ալիևին ասեք՝ մի քիչ սպառնա, հայերն ու Հայաստանը ամեն ինչ կզիջեն։ 5-րդ շարասյան ուշք ու միտքը դա է՝ Հայաստանի իշխանությունն ինչ-որ բաներ զիջի, որ էլի ասեն՝ իրենք դավաճան են, մեզ դրեք իշխանություն։

-Պատերազմից մոտ մեկ ամիս անց հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն է միտք արտահայտել, որ ՌԴ-ի հետ ավելի խորը ինտեգրում է անհրաժեշտ։ Այսինքն՝ կա՞ն որոշակի սցենարներ՝ ճգնաժամային պահերին Հայաստանի անկախությունը կուլ տալու։

-Միանշանա՛կ։ Ցավոք՝ մեր վախերը չափել են, հուսով եմ՝ սխալ են չափել։ Նոյեմբերի 16-ին հայկական բանակի ռազմական դիմադրությունը ցույց տվեց, որ եթե ինքը հրաման ունենում է․․․ վարչապետը շատ ճիշտ նշեց՝ եթե եղել է հրաման՝ չկրակել հարձակվող թշնամու վրա, որը եղել է երկու դեպքում, դավաճանություն է։

-Նիկոլ Փաշինյանը մայիսյան սրացումների շրջանում ասաց՝ ՀԱՊԿ-ից են հորդորել չկրակել։

-Ակնհայտ է, չէ՞, մի կողմից ասում են՝ մի կրակեք, հետո էլ թե՝ ինչո՞ւ չեք կրակում, ձեզ ո՞նց օգնենք, որպես ի՞նչ գանք՝ ձեր փոխարեն կրակենք։ Այնպես որ՝ պետք է ցույց տալ, հասկացնել, որ չկան այդ վախերը, պատրաստ ենք այդ մարտահրավերին։ Եթե այդքան ռիսկ ունի՝ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա, մեր սուվերեն տարածք ներխուժի, ինքը հակահարված է ստանալու։ ԱԳՆ-ն էլ այսօր իր հայտարարությամբ ցույց տվեց, թե ով է ագրեսոր կողմը և ինչ նպատակներով է դա ուզում անել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան