Եվրոպական երկրներն աշխատանք են տանում՝ Աֆղանստանում համատեղ դիվանագիտական առաքելություն բացելու համար

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի քանի եվրոպական երկրներ աշխատանքներ են տանում՝ Աֆղանստանում համատեղ դիվանագիտական առաքելություն բացելու համար, որը թույլ կտա դեսպաններին վերադառնալ երկիր: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Newsy Today-ը։

Երբ օգոստոսին Քաբուլում իշխանությունը ստանձնեց «Թալիբան» արմատական իսլամիստական կազմակերպությունը, Միացյալ Նահանգները և արևմտյան այլ երկրներ փակեցին իրենց դեսպանատներն ու հետ կանչեցին դիվանագետներին: Այդ ժամանակից ի վեր թալիբները հայտարարել են ժամանակավոր կառավարություն ձևավորելու մասին, որի կազմում ներառված նախարարներից շատերը ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում են ներառված:

«Մենք խոսում ենք մի քանի եվրոպական երկրների համատեղ կազմակերպության մասին, որտեղ միասին կաշխատեն մի քանի եվրոպական երկրների ներկայացուցիչներ։ Սա մեզ թույլ կտա ապահովել մեր դեսպանների ներկայությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մակրոնը։

«Սա քաղաքական ճանաչումից և թալիբների հետ քաղաքական երկխոսությունից տարբերվող դեմարշ է: Մենք ներկայացուցչություն կունենանք, հենց որ կարողանանք բացել այն»,- ասել է նա։

Շաբաթներ առաջ, թալիբների հետ բանակցություններից հետո, Եվրամիությունն ազդարարեց, որ առաքելությունը կարող է շուտով բացվել:

Տաթև Ֆռանգյան