ՌԴ-ն կարող է ձգտել պատժել Հայաստանին՝ Ջո Բայդենի գագաթնաժողովին մասնակցելու համար, բայց հայերից է կախված՝ որքանով են մտադիր հրաժարվել իրենց գործողությունների ազատությունից․ ամերիկացի վերլուծաբան

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

ԱՄՆ-ը կազմակերպեց «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը՝ վերահաստատելու համար, որ ինքը ժողովրդավարական ազգերի առաջնորդն է․ մի պնդում, որը կասկածի տակ է դրվել Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալուց և ԱՄՆ-ում ներքին ցնցումներից հետո: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ամերիկացի վերլուծաբան, գրող Դեյվիդ Սաթերը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-10-ը Միացյալ Նահանգների նախագահը հեռավար ռեժիմով անցկացնելու է «Հանուն Ժողովրդավարության» գագաթնաժողովը, որին մասնակցության հրավեր է ստացել նաև պաշտոնական Երևանը։

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ է նման վերտառութամբ գագաթնաժողով կազմակերպում։ Դրան, ըստ այս պահին եղած պաշտոնական տվյալների, հրավիրված են 110 երկրների կառավարությունների ղեկավարներ, փորձագետներ, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Մեր հարևաններից հրավիրյալների շարքում է միայն Վրաստանը։ Ցուցակում ներառված չեն ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Իրանը։ Հրավեր չեն ստացել նաև Ռուսաստանը և Չինաստանը։ Նախկին ԽՍՀՄ տարածքից, Մերձբալթյան երկրներից և Հայաստանից ու Վրաստանից բացի, հրավիրվել են միայն Մոլդովան և Ուկրաինան, չկա ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրներից և ոչ մեկը։

«Ֆորումը շատ տեսանելի է, և ԱՄՆ-ը կարող է փորձել փոփոխություններ կատարել տարբեր մասնակիցների շրջանում, դիրքորոշումների փոփոխության արդյունքում, և դա հնարավոր է, այդ թվում՝ Հայաստանի դեպքում»,- ասաց Դեյվիդ Սաթերը։

Անդրադառալով գագաթնաժողովի պատճառով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հասունացած նոր լարվածությանը՝ ամերիկացի վերլուծաբանը նշեց, որ այդ երկրների միջև հակամարտությունը միջազգային կյանքի մաս է:

«Ավելի վատ կլինի, եթե Ռուսաստանի ագրեսիան սաստկանա, հատկապես՝ Ուկրաինայի հարցում»,- ասաց նա։

Հայաստանն ընդունել է ժողովրդավարության թեմայով գագաթնաժողովին մասնակցելու ԱՄՆ-ի հրավերը։

Պատասխանեով դիտարկմանը, թե դրան ինչպե՞ս կարող է վերաբերել Հայաստանի դաշնակից Ռուսաստանը, որը քննադատում է  գագաթնաժողովի կազմակերպումը, Դեյվիդ Սաթերը նշեց․ «Ռուսաստանը կարող է ձգտել պատժել Հայաստանին գագաթնաժողովին մասնակցության համար, բայց հայերից է կախված, թե որքանով  են նրանք մտադիր հրաժարվել իրենց գործողությունների ազատությունից՝ Ռուսաստանին հաճոյանալու համար»։

Հռիփսիմե Հովհաննիսյան